Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

14.02.2020

Փետրվարի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Յուրաքանչյուրն իր համակարգած ոլորտում ներկայացրեց 2019-ի աշխատանքի  արդյունքները, շարունակվող եւ ընթացիկ տարվա մեջ սպասվող ծրագրերը, ինչպես նաեւ խնդիրները։

Մարզի ղեկավարը հանգամանորեն հետաքրքրվեց հանրակրթական դպրոցներում աշակերտների առողջական վիճակով ու կրթօջախներում ջերմային բավարար  ռեժիմի պահպանմամբ։

Անդրադարձ եղավ նախորդ տարվանից սկսված ու շարունակվող սուբվենցիոն ծրագրերին ու արդեն 2020 թվականի համար մարզի համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի բովանդակությանն ու ծավալներին։  

Քաղաքաշինության վարչության պատասխանատուները տեղեկություններ ներկայացրեցին այդ աշխատանքների, ինչպես նաեւ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ֆինանսավորման շրջանակներում իրականացված շինաշխատանքների որակի վերահսկման արդյունքների, գրանցված թերացումների մասին։

Քննարկվեցին նաեւ առողջապահական, իրավական, հողաշինական, ֆինանսական,  գյուղատնտեսական, ճանապարհների ձմեռային սպասարկման ոլորտներին, աշխատանքային կարգապահությանն առնչվող ու այլ հարցեր, որոնց վերաբերյալ Հունան Պողոսյանը հանձնարարականներ տվեց։    

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53