Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

19.02.2020

Փետրվարի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ճանաչողական այց կատարեց Գորիսի պետական քոլեջ տնօրեն Կարեն Լազարյանի ուղեկցությամբ նա շրջեց կրթօջախում՝ ծանոթանալով  շենքային պայմաններին, այս պահին ընթացող վերանորոգման աշխատանքներին, հագեցվածությանը, առաջարկած կրթական ծրագրերին ու տարբեր մասնագիտացումներ ապահովող  հնարավորություններին, ինչպես նաեւ քոլեջի անցած ուղուն, գրանցած հաջողություններին ու առաջիկա անելիքներին։  

Գորիսի պետական քոլեջում այս տարի 149 ուսանող է սովորում, այն 63 աշխատող ունի (դասախոսական կազմը՝43, վարչական կազմը՝ 19 հոգի)։ Միջին մասնագիտական կրթական ծրագրով 6 մասնագիտություն ունի  (նաեւ՝ հեռակա), որից 5-ն է գործում, մեկում ընդունելություն չի եղել, իսկ  նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ 11 մասնագիտություն, որից 4-ն է գործում։

Մարզպետը հանդիպում ունեցավ ու զրուցեց նաեւ քոլեջի դասախոսների եւ ուսանողների հետ, լսեց նրանց բարձրացրած խնդիրների մասին ու պատասխանեց հարցերին։

Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին նաեւ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը եւ մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53