Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

15.03.2020

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր հրավիրել էր արտահերթ խորհրդակցություն մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային պատասխանատուների մասնակցությամբ։
Քննարկվել են նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ու կանխարգելման միջոցառումներին վերաբերող հարցեր։ Մասնակցում էին նաեւ խնդրին առնչվող պատկան մարմինների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում ընդունվեց անվտանգության, նախազգուշական ու կանխարգելիչ միջոցառումների մասին կոչ-ուղերձ ու մարզպետարանն իր պաշտոնական կայքով եւ ֆեյսբուքյան էջով այն ուղղեց քաղաքացիներին, տնտեսվարողներին ու կազմակերպություններին, այն տարածվեց նաեւ մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքերով եւ էջերով ու մարզային եւ հանրապետական լրատվամիջոցներով։
Խորհրդակցության ժամանակ նաեւ որոշվեց, որ Սյունիքի մարզպետարանն ու մարզի համայնքապետարաններն անցնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության 24-ժամյա ռեժիմի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37