Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2020

 Սիրելի՛ սյունեցիներ

Ընդունեք շնորհավորանքներս Մայիսի 28-ի` Հանրապետության տոնի կապակցությամբ:

Այն մեզ համար ազգային ամենաթանկ արժեքի՝ ինքնիշխան ու անկախ պետականության վերականգնման օրն է, որը շունչ ու մարմին տվեց հայոց դարավոր երազանքին․ 1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետություն ստեղծելու մասին:

Այն ժամանակ ընդամենը երկամյա պատմություն ունեցավ մեր հանրապետությունը, սակայն հետագայում դարձավ ոգեշնչման աղբյուր ազգային շարժումների, պայքարների, զարթոնքի ու նորից անկախ Հայաստան ունենալու մեր նպատակի համար։ Եվ այսօր կրկին երջանկություն ունենք լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուստի մաղթում եմ, որ գնահատենք, ամուր պահենք ու փայփայենք մեծ դժվարությամբ ժառանգած Հայրենիքը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առիթով՝ ցանկանում եմ բոլորիս ժամանակավոր դժվարությունների հաղթահարում, խաղաղություն, բարեկեցիկ կյանք, հզոր ու ծաղկուն Հայաստան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30