Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՐԵՎՈՐՎԵՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

18.06.2020

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Քննարկվել են մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման ու կանխարգելման առկա իրավիճակը, կարեւորվել բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքները եւ այդ ուղղությամբ մարզպետարանի, համայնքապետարանների, ոստիկանության, ԱԻՆ-ի ու տեսչական մարմինների մարզային կառույցների կողմից իրականացված ու կատարվող գործողությունների արդյունքները։

Խորհրդակցության ընթացում անդրադարձ է եղել նաեւ մարզի ավտոմայրուղիների՝ հանրապետական, մարզային, համայնքային նշանակության ճանապարհների վիճակին, դրանց վերանորոգման, ընթացիկ պահպանման ու շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, կարեւորվել մարզպետարանի կողմից ոլորտի վերահսկողությունը։

Մարզպետին են ներկայացվել նաեւ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2019թ․ այն սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, որոնք դեռ չեն ավարտվել, ինչպես նաեւ 2020թ մարզի համայնքներից ներկայացված սուբվենցիոն հայտերի քննարկման ներկա պատկերը։

Հունան Պողոսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ապահովել 2019-ի ծրագրերի ավարտը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37