Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում

06.07.2020

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն:

Նշանակումներ կատարելիս` նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Նշենք, որ ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ.հասցե: david.hovsepyan@moh.am

Մասնագիտությունների ցանկը՝ ստորև․

2020-2021թթ ուսումնական տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկ․

1. Լաբորատոր ախտորոշում

2. Ընդհանուր վիրաբուժություն

3. Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

4. Ակնաբանություն

5. Մանկաբարձություն և գինեկոլոգիա

6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն

7. Նյարդաբանություն

8. Ընտանեկան բժշկություն

9. Հոգեբուժություն

10. Մանկական հոգեբուժություն

11. Մանկաբուժություն

12. Նեոնատոլոգիա

13. Ներքին հիվանդություններ

14. Վարակիչ հիվանդություններ

15. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

16. Ճառագայթային ախտորոշում

17. Սրտաբանություն

18. Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա)

19. Շտապ և անհետաձգելի բժշկություն

20.Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա

21. Համաճարակաբանություն

22.Դատաբժշկական փորձաքննություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10