Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

07.07.2020

 

Հարգելի՛ սյունեցիներ

Տեղեկացնում ենք , որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

❗️Ընդհանուր՝ 306 հաստատված դեպք․

❗️գրանցվել է 4 մահ,

❗️189 հոգի բուժվել է,

❗️113 հոգի հիվանդ է, որից՝

➡️26 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

➡️4 հոգի հոսպիտալացված է Երեւանում

➡️83 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

23 հոգի՝ Կապանից,

26 հոգի՝ Գորիսից,

54 հոգի՝ Սիսիանից,

8 հոգի՝ Մեղրիից։

1 հոգի՝ Տաթեւից,

1 հոգի՝ Գորայքից։

‼️‼️‼️Համայնքներում, բնակավայրերում ու թաղամասերում մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ցավոք, բակերում ու մասնավորապես՝ զրուցարաններում չեն պահպանվում անվտանգ վարքի ու հակահամաճարակային կանոնները, ու ❗️քանի որ այդ տեղերում հիմնականում հավաքվում են վարակի համար ռիսկի գոտում գտնվող տարեցները, կոչ ենք անում նրանց՝ ❗️լինել զգույշ ու հետեւել սահմանված կանոններին, իսկ երիտասարդներին՝ ❗️դադարեցնել միմյանց ձեռքով բարեւելն ու ողջագուրվելը․․․

❗️Կրկին ու կրկին պահանջում ենք հետեւել մեր հորդորներին՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47