Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐՏԱԳՆԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ (մարզի վիճակագրությունը)

14.07.2020

 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր Գորիսում անց է կացրել արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել են Գորիս, Տեղ ու Տաթեւ համայնքների ղեկավարները, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ԱԱԾ, Ոստիկանության, ԱԻՆ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Գորիսի պատասխանատուները, Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալները։

Հանդիպման առիթը տարածաշրջանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման մտահոգիչ թվերն են, ու խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համավարակի ներկա վիճակը, դրա դեմ տարվող պայքարի ու կանխարգելման միջոցառումները։
Հունան Պողոսյանը հանձնարարեց շարունակել բնակչության շրջանում իրազեկման եւ կանխարգելիչ աշխատանքները։

‼️Տեղեկացնում ենք նաեւ, որ այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
❗️Ընդհանուր՝ 405 հաստատված դեպք․
❗️գրանցվել է 4 մահ,
❗️255 հոգի բուժվել է,
❗️146 հոգի հիվանդ է, որից՝
➡️19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
➡️4 հոգի հոսպիտալացված է Երեւանում,
➡️123 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։

❗️Հիվանդներն ըստ համայնքների․
19 հոգի՝ Կապանից,
51 հոգի՝ Գորիսից,
72 հոգի՝ Սիսիանից,
4 հոգի՝ Մեղրիից։
‼️Հարգելի՛ սյունեցիներ, կրկին կոչ ենք անում շարունակել հետեւել պարետատան պահանջներին ու սահմանած կանոններին, ❗️իսկ առաջիկա Վարդավառի տոնին՝ հուլիսի 19-ին, ըմբռնումով մոտենալով համաճարակային վիճակին, զերծ մնալ այն տոնելուց ու զանգվածային միջոցառումներից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53