Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԷՐ

15.07.2020

 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հուլիսի 14-ին այցելել է Սիսիան ու համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ ծանոթացել 2019թ․ այն սուբվենցիոն ծրագրերին, որոնք այս պահին դեռեւս շարունակվում են։

«Սիսիանի Կարեն Դեմիրճյանի անվան այգու եւ Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգում ծրագրի» համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 42 մլն դրամ, համայնքային բյուջեից՝ 63 մլն դրամ։

«Ոռոգման համակարգերի կառուցում Անգեղակոթ, Բռնակոթ ու Որոտնավան բնակավայրերում» ծրագրում 134 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, 72 մլն դրամ ներդրել է համայնքը։

Սյունիքի մարզի համայնքներում ավարտին են մոտենում համայնք-պետություն համաֆինանսավորմամբ դեռեւս 2019-ից սկսված սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները, որոնց որակին հետեւում է մարզպետարանը, իսկ 2020 թվականի ծրագրերով համայնքներում նոր աշխատանքներ են նախանշված։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53