Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԵԼԻ ՔԱՆ 8 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԲՅՈՒՋԵՈՎ «ՊՏԱԾ֊Հ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

24.07.2020

 

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։

Վահե Ջիլավյանն ու Հունան Պողոսյանը քննարկել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրին վերաբերող հարցեր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 8.000.000 եվրո։

Ծրագրով նախատեսված աշխատաքների գրեթե կեսն արդեն իրականացված է։ Դրա նպատակն է նվազեցնել ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա՝ հարակից բնակավայրերի տնային տնտեսությունների զարգացման միջոցով։

Վահե Ջիլավյանը և Հունան Պողոսյանը քննարկել են բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունքները։

Վահե Ջիլավյանը, ի թիվս կատարված այլ աշխատանքների, առանձնացրել է Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքին տրամադրված աղբատարների և աղբատար մեքենաների, տեղադրված հեծանվային երթևեկության նշանների և տեղեկատվական վահանակների և հեծանվային կայանատեղիների, Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքների արտադրության նպատակով ջերմոցային և բաց դաշտային տնտեսությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ծառատնկման աշխատանքների, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմանը, «Շիկահող» պետական արգելոցի հարակից՝ Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում ջրատաքացուցիչների տեղադրմանը, Մեղրի և Ագարակ քաղաքներում մարզահրապարակների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի կարողությունները հզորացնելու նպատակով՝ Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքներն ընդգրկող «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին ցուցաբերված տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերին։

Աղբյուրը՝ http://www.mnp.am/am/post/4908

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53