Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՑ ԴՊՐՈՑԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԸ
15.09.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ ԿԳՍՄ նախարարության ու Քաղաքաշինության կոմիտեի՝ մարզ այցելած մասնագետների հետ սեպտեմբերի 15-ին այցելել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց։ Այցի նպատակն էր նրանց տեղում ծանոթացնել դպրոցի վթարային ու թույլ սեյսմակայունությամբ շենքի անմխիթար վիճակին՝ այն վերադաս մարմիններին ներկայացնելու, տարիներով ձգվող այս խնդրին լուծում գտնելու, ամրացման ու նորոգման աշխատանքներ ձեռնարկելու համար։