Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՅՈՒՐ ԷԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱԽ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

13.05.2022

Մայիսի 12-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հյուրընկալել էր Կապան քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտական խորհրդի նախագահներին։

Հանդիպման նպատակն էր լսել պատանիների կարծիքները, առաջարկները դպրոցական կյանքի ու, առհասարակ, իրանց միջավայրի, հետաքրքրությունների, զբաղմունքի, պահանջմունքների մասին, քննարկել իրենց հուզող հարցերը։
Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրեց նաեւ իր դպրոցի ԱԽ գործունեությունն ու կրթօջախի այն խնդիրները, որոնք իրենց կարծիքով առաջնային են։
Որոշվեց պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ ու մյուս համայնքների ակտիվ պատանիների եւ երիտասարդների հետ եւս։
Մարզպետը նշեց, որ իր համար միշտ հետաքրքիր է նոր սերնդին լսելն ու նրա հետ շփումը, պատանիների մտածելակերպն ու հայացքները, որոնցում երբեմն առաջադեմ մտքեր կան, որ կարելի է կիրառել մարզի ոչ միայն կրթական, այլեւ մյուս ոլորտների բարեփոխումների համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53