Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄԱՆՈՐԸ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՄԱՆՈՐԸ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ 30.12.2023

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպել Կապանի «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի շահառուների համար։ Տարեցներին հյուր էին եկել երաժիշտներ, նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ բերելով նրանց մի քիչ ուրախություն, Նոր տարվա մաղթանքներ ու նվերներ։   Տեսանյութը՝ «Սյունիք» հեռուստաընկերության https://www.youtube.com/watch?v=Y6nYlL557Ug

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ 29.12.2023

  Սյունիքի մարզպետի՝ 2023թ․ վերջին որոշումը խորհրդանշական էր։ Պարեկային ծառայության աշխատանքը մարզում մեծ փոփոխություններ է բերել, և այդ աշխատանքն անպայման գնահատել էր պետք։ Մարզում հասարակական կարգի պահպանության և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի` ծառայության մեջ աչքի ընկած պարեկները Ռոբերտ Ղուկասյանի կողմից արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների։

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ 28.12.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի ՆՀ-412-Ա հրամանագրով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ 28.12.2023

#Սյունիքի մարզի #Տաթև համայնքը, որը ներառում է միայն գյուղական բնակավայրեր (8 գյուղ), 2023 թվականին ներկայացրել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող մեկ ծրագիր. -«Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի համար ոռոգման ջրի ցանցի կառուցում»․ -ծրագրի ընդհանուր արժեքը 96 մլն 607 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաներդրումը 48 մլն 303 հազար դրամ է։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ծրագիրը կավարտվի 2024թ․։...

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ․ «ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ» »

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ․ «ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ» » 28.12.2023

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր «Ամփոփում ենք տարին» խորագրով միջոցառում, որի շրջանակներում կայացավ տոնական համերգ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում: Շահառուները Ձմեռ պապի և Ձունանուշի կողմից նվերներ ստացան: Միջոցառման շարունակությունը Մեղրի համայնքում էր: Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն և ծաղկադրում՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ 28.12.2023

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 1313 - Ա որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Կարեն Բալյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53