Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 14.11.2023

  ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր...

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ՝ ԼՂ-ԻՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ՝ ԼՂ-ԻՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 13.11.2023

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ն անցած շաբաթ կազմակերպել էր «Սյունիք-Վայոց ձոր մշակութային կամուրջ» խորագրով միջոցառում, որի ընթացքում կազմակերպվեցին ճանաչողական այցեր երկու մարզերի պատմամշակութային վայրեր։ Միջոցառման մասնակիցները Սյունիքում բնակվող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներն էին։ Նրանք ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Արզումանյանի ուղեկցությամբ Վայոց ձորում այցելել են Թռչունների քարանձավ, Նորավանք...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2023

Հարգելի՛ ՏԻՄ աշխատակիցներ, գործընկերներ Շնորհավորում եմ մասնագիտական ​​ օրվա առիթով, որը Հայաստանում   նշվում է այսօր՝ նոյեմբերի 10-ին.  շնորհավորում եմ նաև ՏԻՄ ոլորտի հետ համագործակցող ու աշխատանքը համակարգող պետական կառույցների աշխատակիցներին։ Քսանյոթ տարի առաջ ձևավորված ՏԻՄ համակարգն այսօր մեր քաղաքացուն ամենամոտ կանգնած կառավարման օղակն է ․ համայնքում   տիրող իրավիճակը և մարդկանց վերաբերմունքը պետականությանը, հայրենիքին, մեծապես կախված են ձեր...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ 07.11.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի ՀԾ-ին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և նրանց կարիքները հոգալու գործընթացում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դժվարությունները հաջողվեց հաղթահարել նաև գործընկեր կազմակերպությունների հետ միասնական աշխատանքի շնորհիվ։...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ 01.11.2023

  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը 28.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59