Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ  ԿԱՊԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ  ՈՒՂՂՎԱԾ  ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՊԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ 22.06.2016

 Հունիսի 6-ին Կապանի Շինարարների թաղամասում առաջացած սողանքային գոտում դիտվել է հողի սողքի ակտիվացում: Այսօր սողանքային գոտի էին այցլել ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը, մարզպետարանի աշխատակազմի  քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր...

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ    ԿԱՊԱՆԻ   ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ 22.06.2016

 Կապանի Ձորք թաղամասի վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են: Կամրջի հիմնանորգման վերջնական աշխատանքներին ծանոթանալու նպատակով թաղամաս են այցելել ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<ԶՊՄԿ>> ՓԲԸ վարչական տնօրեն Վահե Հակոբյանը: 1980-ականներին շահագործման հանձնված կամուրջը կառուցվել էր մի շարք շինարարական թերություններով ու սխալներով և 2015-ի նոյեմբերից մեկնարկած նորոգման աշխատանքները, որ պետք է ավարտվեին...

 ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 21.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացված խորհրդակցությանը քննարկվեցին ՀՀ վարչապետի 15.03.2015թ. թիվ 175-Ա որոշման հետ կապված հարցեր, ըստ որի` ս.թ hունիսի 21-24-ին նախատեսված է իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Սյունիքի մարզային...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 21.06.2016

Սիրելի՛ բուժաշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և ցանկանում գնահատանքի ու երախտիքի խոսքեր ուղղել ձեզ: Դուք անձնվիրաբար ու պատվով եք կատարել ձեր առաքելությունը, յուրօրինակ ակնածանք առաջացնելով ձեր մասնագիտության նկատմամբ, քանի որ ձեզ է վստահված մարդու համար ամենաթանկը՝ առողջությունը: Վերջին տարիներին մարզի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց ձեր գործուն աջակցության ու անմիջական մասնակցության: Այսօր մարզի...

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՐԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>>  ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՐԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ 20.06.2016

 Հունիսի 20-ին մայրաքաղաքում անցկացվեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ: Մրցույթում Սյունիքի մարզը ներկայացնող Գորիսի թիվ 2 նախադպրոցական հիմնարկն արժանացավ 3-րդ մրցանակային տեղի գավաթին և 350000 դրամ դրամական...

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԷԻՆ ԱԳԱՐԱԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԷԻՆ ԱԳԱՐԱԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ 20.06.2016

 Կապանի արվեստի պետական քոլեջի Վ.Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հունիսի 20-ին համերգային ծրագրով հանդես եկան Ագարակի արվեստի դպրոցի սաները: Կապանցի հանդիսատեսին ներկայացվեց Սուրեն Մուրադյանի և Ռոբերտ Պետրոսյանի <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը, ելույթ ունեցան անհատ կատարողներ, հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգը եզրափակեց <<Արփի>> պարային համույթը` ներկայացնելով ազգագրական պարեր:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47