Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ

Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ 16.06.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ այցելել է Կապանի Շինարարներ թաղամասի սողանքային գոտի: Վ. Դավթյանը տեղում ծանոթացել է նախօրերին հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքներին: Տեղում քննարկվել են սողանքի վերացման հետ կապված հարցերն ու...

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 16.06.2016

  Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Կապանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ...

ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ 16.06.2016

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի սույն թվականի հունիսի 16-ի N 514 - Ա որոշմամբ Ռուդոլֆ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

 Վ. ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ   <<ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ.  ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ,  ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ>>  ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Վ. ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ <<ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ 15.06.2016

   ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունեց Հայ օգնության ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>> հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄԶԳ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, քննարկվեցին այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնմանն առնչվող հարցեր:...

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ.ԴԱՎԹՅԱՆՆ  ԱՅՑԵԼԵԼ Է  ԳՐՈՂԻ  ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ.ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՐՈՂԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ 13.06.2016

  Այսօր լրացավ հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 117-ամյակը: Մեծանուն գրողի ծննդյան տարեդարձի առիթով ավանդույթ է դարձել այցելությունը տուն-թանգարան: Տաղանդավոր արձակագրի ծննդյան 117-ամյակի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մի խումբ մտավորականներ, մեծանուն գրողի հարազատներն ու բարեկամները և այլք այսօր այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Բակունցի կիսանդրու և խաչքար-հուշաղբյուրին, այնուհետև հարգանքի...

 ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ <<ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ>> ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ <<ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ>> ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ 13.06.2016

 Հունիսի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող <<Ամենախելացին>> ինտելեկտուալ նախագծի 4-րդ եթերաշրջանի նախընտրական քննությունները,  որին մասնակցել են Սյունիքի և Արցախի 12-ից 14 տարեկան աշակերտները։ Սյունիքի մարզից քննությունների առաջին փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 80 աշակերտ, որոնցից 15-ը անցան երկրորդ փուլ: Նախընտրական փուլի արդյունքները կամփոփվեն մինչև ս․թ․ օգոստոսի 1-ը։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53