Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ <<ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ>> ԹԵՐԹԻՆ` ՔԱՌՕՐՅԱ  ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ <<ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ>> ԹԵՐԹԻՆ` ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 12.04.2016

  <<Հայրենասիրությունն անթեղված էր մեր ժողովրդի մեջ, բավական էր մի կայծ, որ նորից այն բռնկվի>>. Սուրիկ Խաչատրյան 1994 թվականի մայիսից տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը մի օր վերածվելու էր ռազմական բախման, և դա տեղի ունեցավ ապրիլի լույս 2-ի գիշերը, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի սահմանի ամբողջ երկարությամբ: Մտավախությունը, որ այն ոգին ու միասնականությունը չեն լինի, ինչի շնորհիվ 1994-ին արձանագրվել է հաղթանակն Արցախյան...

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ  ՇԱԽՄԱՏԻ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 08.04.2016

Կապանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Մրցաշարին մասնակցում էին տարածաշրջաններում առաջին տեղ գրաված Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 6 հիմնական, Ագարակի և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցների թիմերը: Պատասխանատուների հավաստմամբ` համառ և անզիջում պայքարից հետո հաղթող ճանաչվեց Սիսիանի ավագ դպրոցի թիմը և իրավունք ստացավ մասնակցելու մայիսին Երևանում անցկացվելիք Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի հանրապետական փուլին:...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 08.04.2016

ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2016 թվականի մարտ ամսին կատարած աշխատանքների մասին. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2414 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1057 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 168 ընտանիքների 4.Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ չի վճարվել, 5. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 7 երեխա, 6.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 7. Ընտանիքի անդամի մահվան դեպքում օգնություն է ստացել 1 ընտանիք, 8. Ավանդի...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ  ԱՅՑԵԼԵԼ  Է ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ 06.04.2016

Ապրիլի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: Մարզպետը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, զրուցել տուժածների հետ, քաջալերել նրանց, հայտնել իր զորակցությունը և մաղթել շուտափույթ ապաքինում: 

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ  ՍՅՈՒՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ՍՅՈՒՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ 06.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 5-ին Սիսիանում ներկա գտնվեց հակառակորդի հրետակոծության հետևանքով զոհված սիսիանցի կամավորականներ Մայիս Միրզոյանի, Արմեն Բեգլարյանի, Սերգեյ Դանղյանի, Սեդրակ Ասրյանի, Դավիթ Սարգսյանի, Եղիշե Նիկալյանի հոգեհանգստի արարողությանը: Արցախյան պատերազմի հերոսներին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության և ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, սյունեցիներ: Նույն օրը երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ...

ՄԱՏՈՒՑՎԵՑ  ՍՈՒՐԲ  ՊԱՏԱՐԱԳ`  Ի  ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ  ՀԱՅ  ԶԻՆՎՈՐԻ

ՄԱՏՈՒՑՎԵՑ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ` Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ 05.04.2016

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը ապրիլի 4-ին մատուցեց Սուրբ պատարագ՝  Արցախում հայրենյաց պաշտպանության համար նահատակված հայորդիների հոգիների հանգստության, վիրավորների շուտափույթ ապաքինման և սահմանների անառիկության համար: Պատարագին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կապանցիներ: Կատարվեց ժամերգություն ու միասնական աղոթք` հայրենիքի համար մարտնչող զինվորների համար:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33