Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱԿԱՆԱԶԵՐԾՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ 23.10.2015
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին այցելել էր Կապանի տարածաշրջանի Սրաշեն գյուղական համայնքի մերձակայքում գտնվող ականզերծված տարածքներ: Այստեղ << The HALO Trust >> ականազերծման բարեգործական կազմակերպությունը և << Հայաստանի հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոնը>> (ACHD) ԱՄՆ դեսպանատան հետ միասին իրականացնում էր ականադաշտերի ականազերծման աշխատանքներ: Սահմանամերձ այս հողատարածքների զգալի մասը ականապատվել էր 1990-ականների ռազմական...
<<ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱՆ>> ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ 19.10.2015
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզկենտրոնում նշվեց <<Քաղաքի օրը>>: Առավոտյան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում օրհնության կարգ կատարեց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Հնչեց նաև քաղաքապետարանի մանկական երգչախմբի կատարումը: Այնուհետև Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, նրանց ուղեկցող կապանցիներն ու քաղաքի հյուրերը ծաղիկներ դրեցին Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անհայտ զինվորի հուշաքարին, Վ.Սարգսյանի կիսանդրուն և Արցախյան...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ցուցահանդեսային համալիրում մասնակցել է <<ԱրմՊրոդԷքսպո>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը: Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:...
ՔՆՆԱՐԿՈՒՄ <<ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ>> ԹԵՄԱՅՈՎ 16.10.2015
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի վերաբերյալ այսօր <<Մեդիա կենտրոնը>> Կապանում կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի, Կապանի քաղաքապետարանի, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցներ: Անկողմնակալ և ոչ միակողմանի քննարկման ընթացքում բանախոսներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու դիրքորոշումները, հանդես եկան ելույթներով: Մարզպետարանի...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴ 16.10.2015
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2015թվականի հոկտեմբերի 15-ի N 961-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տրամադրվել է 2015 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 28-ը ներառյալ:
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 13.10.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի...