Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿ ԱԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ.ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ  ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ՏԿ ԱԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ.ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ 30.07.2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 31-ին և օգոստոսի 01-04-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական...

ՀԵՐՔՈՒՄ 30.07.2015

  2015թ. հուլիսի 30-ին Հայելի.am կայքում Լ. Ղազարյանի կողմից հրապարակված <<Փնտրվում է Սուրիկ Խաչատրյանը>> հոդվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական ապատեղեկատվություն, Սուրիկ Խաչատրյանին վարկաբեկելու հերթական փորձ: Հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը այն մասին, իբր Սուրիկ Խաչատրյանը աշխատավայր այցելում է լավագույն դեպքում շաբաթվա մեջ մեկ օր և մոռացել է աշխատանքի մասին` չի համապատասխանում իրականությանը:    Ի գիտություն Հայելի.am-ին. Սյունիքի մարզպետն անցկացրել է...

ԸՆՏՐՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ 29.07.2015

 Հուլիսի 29-ին Գորիսի Ա.Օրդյանի անվան շախմատի դպրոցում տեղի ունեցավ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի արտահերթ նիստը, որին մասնակցում էր ֆեդերացիայի 15 անդամից 10-ը: Բավարարեց Մաքսիմ Հակոբյանի խնդրանքը՝ մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի պարտականություներից իրեն ազատելու մասին: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ճանաչված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեցին Մաքսիմ Հակոբյանին՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը տարիներ...

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ 26.07.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին մարզկենտրոն Կապանում կայացել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը: Ներկա էին Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի նախագահի խորհրդական Օ. Օրդյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Բ. Բուռնազյանը, անդամներ Ա. Հավանը (Իրանի ներկայացուցիչ), Հ. Թամրազյանը (Կիպրոսի ներկայացուցիչ), մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը, Վ. Դավթյանը, Կապան քաղաքային համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը, քաղաքացիներ, հյուրեր:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 24.07.2015

Հարգելի՛ սյունեցիներ. Հուլիսի 26-ին Կապան քաղաքում տեղի կունենա Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը: Իրանի հայկական սրբավայր Սուրբ Թադեի վանքում ջահը կդիմավորեն Եվրոպայի երիտասարդների 2013թ. աթլետիկայի չեմպիոն Լևոն Աղասյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Ս. Դավթյանը: Կապանում Լևոն Աղասյանը Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը կհասցնի Կապանի Դավիթ Բեկի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20.07.2015

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30