Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ․ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 2023-2024ԹԹ․

ՍՅՈՒՆԻՔ․ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ 2023-2024ԹԹ․ 16.01.2024

Սյունիքի մարզում 2023թ․ ավարտվել են ընդհանուր 31.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով և 68.1 կմ երկարությամբ ճանապարհաշինարարական հետևյալ ծրագրերը․ -Մ-17, Մ-2-Կապան–Ծավ–2-Մ-2 միջպետական նշանակության Կապան– Ճակատեն հատվածի շրջանցիկ ավտոճանապարհի կառուցում ․ընդհանուր երկարությունը՝ 7.8 կմ ․բյուջեն՝ 1.4 մլրդ դրամ -Լծեն-Շամբ ավտոճանապարհի վերակառուցում ․ընդհանուր երկարությունը՝ 6,2 կմ ․բյուջե՝ 1.7 մլրդ դրամ -Շամբ-Նորավան 2կմ հատվածի նորոգմա աշխատանքներ...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄ ԿԽՄԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄ ԿԽՄԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ 09.01.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Գոտչմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Հանդիպման մասնակիցները քննարկել են անցած տարվա ընթացքում Սյունիքում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում...

ԱՅՑ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ

ԱՅՑ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ 08.01.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել 2024-ին ծնված առաջին փոքրիկներին ու իրենց մայրիկներին։ Նա նաև ամանորյա նվերներ է փոխանցել նորածիններին և ծաղիկներ՝ մայրիկներին։ Կապանում տարվա առաջին ծնունդները 5 տղա ու 2 աղջիկ են։ Նոր տարվա նվերները 2024-ի սյունեցի առաջին նորածիններին կհասնեն նաև մարզի մյուս բժշկական կենտրոններում․ Գորիսում 3 տղա 1 աղջիկ...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱՎԻԹԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱՎԻԹԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ 08.01.2024

  Հունվարի 7-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը Կապան համայնքի Դավիթբեկ բնակավայրում կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ «Մեր բնակավայրերին բնորոշ արհեստներն ու նիստուկացը» խորագրով: Խորագրին համահունչ էլ ընտրվել էր միջոցառման անցկացման վայրը՝ դավիթբեկցի դամրչի (դարբին) Միրզայի օջախը, որը շարունակում են շենացնել վարպետի թոռներն ու ծոռները՝ պահպանելով պապերից ժառանգած ավանդույթներն ու նիստուկացը: Դարբին...

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ․ ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ․ ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ 06.01.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մասնակցել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին մատուցված Սուրբ պատարագին։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ռոբերտ Ղուկասյանը դարձավ Կապանի Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավոր։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.01.2024

Սիրելի՛ սյունեցիներ Անցնող 2023-ը ևս ճանապարհում ենք բարդ զգացողություններով, տարվա ընթացքում բազում մարտահրավերներ դիմակայած, ծանր հուշերով․․․ Բայց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, անկախ ամեն ինչից ու անկախ տարիքից, միշտ ուղեկցվում են լույսի, լավատեսության, դրական փոփոխությունների ու հրաշքի սպասումով։ Ուստի, Ամանորյա ուղերձները թերևս ավելի են կարևորվում դժվարին շրջափուլերում, ինչպիսիք այն ժամանակներն են, որ անցել ենք վերջին տարիների ընթացքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37