Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Էդիկ Բունիաթյան

Էդիկ Բունիաթյան

Գյուղատնտեսության բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 39 50

Կենսագրություն

Ծնվել է՝ 1961թ. նոյեմբերի 24-ին, գ. Խնձորեսկում:

1968-1978թթ.-ին սովորել և ավարտել է Խնձորեսկի Գ. Սևունցի անվ. միջնակարգ դպրոցը:

1978-1980թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի թիվ 5 տեխնիկական ուսումնարանը:

1988թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում (մասնագիտությունը` «Ագրոնոմիա»):

 

Աշխատանքային գործունեություն՝

 

28/07/1978-17/05/1980թթ.

- Խնձորեսկի անասնապահական խորհրտնտեսություն՝ բանվոր, մեթոդիստ.

14/05/1981-07/11/1982թթ.

- Ծառայել է ՀՀ ԶՈՒ, կոչումը՝ ավագ.

10/06/1983-30/06/1984թթ.

- Խնձորեսկի անասնապահական խորհրտնտեսություն՝ ֆիզկուլտ-մեթոդիստ.

02/07/1984-01/01/1991թթ.

- Խնձորեսկի խորհրտնտեսության ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար.

03/01/1991-20/05/1991թթ.

- Խնձորեսկի խորհրտնտեսություն՝ ավագ գյուղատնտես.

21/01/1991-16/06/1991թթ.

- Խնձորեսկի ԳԿՏ՝ դաշտավարական և բանջարաբուծության բրիգադավար.

22/01/1997-01/03/2007թթ.

- Խնձորեսկի գյուղապետարան՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի և գյուղապետարանի գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ.

01/03/2007-31/10/2016թթ.

- Խնձորեսկի գյուղապետարան՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար մասնագետ-1-ին կարգի գյուղատնտես, գլխավոր մասնագետ.

2013-2016թթ.

- Ռադար ՍՊԸ-ի տնօրեն (ք. Ստեփանակերտ)` Արաքսի հովտում ծավալելով գյուղատնտեսական գործունեություն

(համատեղությամբ).

01/02/2017-16/11/2017թթ.

- Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ՝ գյուղատնտեսության և հղօգտագործման բաժնի առաջատար. մասնագետ

2017-2018թթ.

- Վամաքս ՍՊԸ՝ դաշտավարության և մեխանիզացիայի տնօրեն.

02/2018-17/05/2019թթ.

- Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտ՝ ծրագրի ղեկավար.

17/05/2019-06/05/2021թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարարությունների և մոնիթորինգի վարչություն՝ Սյունիքի բաժնի գլխավոր խորհրդատու:

 24/08/2021թ.-ից ՀՀ Սյունիքի գլխավոր քարտուղարի 2021թ. օգոստոսի 23-ի թիվ 407-Ա հրամանով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնում:

 Ամուսնացած է, ունի երկու դուստր: 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա/ հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման համար ապահովում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման իրականացումը.
բ/ ապահովում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքների համակարգումը.
գ/ ապահովում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքների համակարգումը.
դ/ արտադրության կազմակերպման և զարգացման գործում ապահովում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին աջակցությունը.
ե/ ապահովում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգումը.
զ/ ապահովում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեության համակարգումը.
է/ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով ապահովում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացումը.
ը/ կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, մարզի տարածքում ապահովում է կարանտինի սահմանումը և չեղյալ համարումը.
թ/ ապահովում է աջակցություն անասնաբուժական պետական տեսչության տարածքային անասնաբուժական ծառայությանը` հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ժ/ ապահովում է մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառում ծրագրերի իրականացումը.
ժա/ ապահովում է աջակցություն համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության բնագավառում.
ժբ/ ապահովում է կենդանական ծագում ունեցող մթերք և հումք արտադրող, վերամշակող, իրացնող տնտեսվարող սուբյեկտների՝ շրջակա միջավայրի պահպանության գծով նախատեսված անասնաբուժասանիտարական միջոցառումները.
ժգ/ ապահովում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կազմակերպումը.
ժդ/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժե/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժզ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը
ժէ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժը/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժթ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ի/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իա/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իբ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իգ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իդ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իե/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իզ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30