Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Գրիշա Խաչատրյան

Գրիշա Խաչատրյան

ՏԻ և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 35 52

Կենսագրություն

Ծնվել է 1968 թվականի ապրիլի 18-ին, Կապան քաղաքում:
1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը՝ արժանացել ոսկե մեդալի, 1988 թվականին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը՝ արժանացել գերազանցությամբ դիպլոմի, ստացել տնտեսագետի որակավորում:
1991 թվականին ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան:
2002 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը՝ ստացել պետական ծառայողի որակավորում:
1984 թվականին աշխատել է ՀՍՍՀ Ղափանի շրջանի Տանձավերի խորհտնտեսությունում որպես բանվոր,
1991-1994 թվականներին՝ ՀՀ ժողովրդական պատգամավորների Կապանի շրջանի Անտառաշատի գյուղխորհրդի գործկոմի նախագահ,
1994-1999 թվականներին՝ Կապանի կոմունալ տնտեսության արտադրական վարչությունում տեղամասի վարպետ,
1999 թվականից մինչև 2000 թվականի հունիս ամիսը՝ ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի բնապահպանական պետական տեսչության տեսուչ,
2000 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ ՀՀ Սյունիքի մարզի Անտառաշատի գյուղական համայնքի ղեկավարի տեղակալ,
2002-2003 թվականներին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության "Լինսի" հիմնադրամի "Մշակույթ" ԾԻԳ պետական հիմնարկի գնումների մասնագետ:
2007 թվականի հունվարի 10-ից աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում: Սկզբում աշխատել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ ԳՀ վարչության առաջատար մասնագետի պաշտոնակատար, այնուհետև՝ առաջատար մասնագետ, 2008 թվականի հուլիսից՝ նույն վարչության պետի տեղակալ:
2009 թվականի նոյեմբերի 12-ից աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ:
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում, համակարգի ներդրման, կայացման և զարգացման ժամանակահատվածում կատարած անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2012 թվականի հունվարի 31-ին արժանացել է շնորհակալագրի: 2007 թվականին հրատարակվել է նրա "Անտառաշատցու խոսքը" բանաստեղծությունների ժողովածուն:
Ամուսնացած է, ունի երեք դուստր: Անկուսակցական է։

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա) ապահովում է ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, ՀՀ նախարարությունների և Մարզպետի որոշումներից ու այլ իրավական ակտերից բխող, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանն առնչվող գործառույթների իրականացումը, Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) հետ տարվող կազմակերպական աշխատանքները, աջակցում է Մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների իրականացմանը.
բ) առաջարկություն է ներկայացնում Վարչության պետին` Մարզպետի կողմից ՏԻՄ-ի ընտրություններ նշանակելու, նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու, գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցերով. գ) ապահովում է աջակցությունը Մարզի տարածքում անցկացվող հանրապետական, տեղական նշանակության ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին.
դ) ապահովում է ՏԻՄ-ի լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմումը և ներկայացումը Վարչության պետին.
ե) ապահովում է մասնակցություն` համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքների ավագանիների լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության աշխատանքներին.
զ) ապահովում է մասնակցություն ՏԻՄ-ի` պետության պատվիրակած լիազորությունների կատարման ընթացքի վերահսկողության աշխատանքներին.
է) ապահովում է ՏԻՄ-ի մեթոդական օգնության, խորհրդատվության աշխատանքները` իրենց սեփական, պետության պատվիրակած լիազորությունների և այլ հարցերով, սահմանված կարգով ընթացք է տալիս համայնքների ավագանիների որոշումներին.
ը) ապահովում է համայնքային ծառայության ոլորտում տարվող աշխատանքների իրականացումը.
թ) ապահովում է մասնակցություն համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին.
ժ) համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ Վարչության պետին.
ժա) ապահովում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառման, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
ժբ) ապահովում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը և դրանց ընթացք տալը.
ժգ) ապահովում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը և դրանց ընթացք տալը.
ժդ) ապահովում է մասնակցություն միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կազմակերպման աշխատանքներին.
ժե) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին ՏԻՄ-ի որոշումները, գործողությունները և անգործությունը Մարզպետի կողմից դատարանում բողոքարկելու վերաբերյալ.
ժզ) ապահովում է մասնակցություն Մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին,
ժէ) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման փաստաթղթերն աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելու վերաբերյալ.
ժը) ապահովում է Բաժնում գործավարության պահանջների կատարումը, տվյալների բազաների և բանկերի լրացումը, համալրումը, դրանցից օգտվելու մեխանիզմների մշակումը, Բաժնի էլեկտրոնային փաստաթղթերի շարժը, ինտերնետ կապով փաստաթղթերի առաքումը համապատասխան հասցեատերերին.
ժթ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ի) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իգ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իդ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իէ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իը) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իթ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37