Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Գալյա Կարապետյան

Գալյա Կարապետյան

ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 35 52

Կենսագրություն

Ծնվել է ` 1956թ. մայիսի 1-ին Քաջարան քաղաքում:
1961-1964թթ.-ին սովորել է Քաջարանի N 2 միջնակարգ դպրոցում:
1964-1972թթ.-ին սովորել և ավարտել է Ղափանի N 9 միջնակարգ դպրոցը:
1973թ.-ին ընդունվել և 1977թ.-ին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով միջն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:
Աշխատանքային գործունեություն`
20/09/1972- 20/08/1973թթ.՝ Կապանի խնայդրամարկղ, վերահսկիչ.
20/08/1977-24/03/1981թթ.՝ Կապանի ժողկրթբաժնի N 2 երեկոյան և N27 միջնակարգ դպրոցներ, մաթեմատիկայի դասատու.
25/03/1981- 20/06/1996թթ.՝ "Մասիս" ԱՄ-ն Կապանի կոշիկի ֆաբրիկա, ինժեներ-նորմավորող. անտվտանգության տեխնիկայի ինժեներ, տեխնիկական վերահսկողության բաժնի պետ.
20/06/1996- 31/07/1997թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզպետարան, Քարտուղարության բաժնի 2-րդ կարգի մասնագետ.
31/07/1997- 26/02/1998թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզպետարան, Քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ.
26/02/1998-12/11/2009թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզպետարան, ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության առաջատար մասնագետ.
12/11/2009-06/04/2012թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզպետարան, ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի առաջատար մաասնագետ
06/04/2012թ.՝ -ից առ այսօր` աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետի պաշտոնում /Հրաման 74-Ա/:
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 3 զավակ.

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա) ապահովում է ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, ՀՀ նախարարությունների և Մարզպետի որոշումներից ու այլ իրավական ակտերից բխող, ՀԳՄՏՍ-ի գործունեության համակարգմանն առնչվող գործառույթների իրականացումը և այդ կապակցությամբ առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին.
բ) ապահովում է Մարզում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ ՀԳՄՏՍ) հետ տարվող կազմակերպական աշխատանքների իրականացումը.
գ) ապահովում է համագործակցությունը ՀԳՄՏՍ-ի, տեղական ինքնակառավարման մարմինների, Մարզում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և հասարակական կազմակերպությունների հետ, աջակցում է Մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների իրականացմանը
դ) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Մարզպետի կողմից Մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման փաստաթղթերն աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելու վերաբերյալ.
ե) ապահովում է մասնակցություն զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման կազմակերպման աշխատանքներին.
զ) ապահովում է Մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացումը.
է) ապահովում է Մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների առնչությամբ Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացումը.
ը) ապահովում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի ՀԳՄՏՍ-ի ղեկավարների կողմից Մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքը և արդյունքների մասին ներկայացնում տեղեկատվություն Վարչության պետին.
թ) ուսումնասիրում է ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտի ՀԳՄՏՍ-ի ղեկավարների կողմից հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով Մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքը և արդյունքների մասին ներկայացնում տեղեկատվություն Վարչության պետին.
ժ) ՀԳՄՏՍ-ի ղեկավարներից սահմանված կարգով ստանում է տեղեկատվություն և արդյունքների մասին զեկուցում Վարչության պետին` ապահովում ստացված տեղեկատվության հաշվառումը.
ժա) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին.
ժբ) ապահովում է մասնակցություն Մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ Մարզպետի կողմից կազմակերպվող և համակարգվող աշխատանքներին, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.
ժգ) ապահովում է խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում Մարզպետարանի կողմից ցուցաբերվող անհրաժեշտ աջակցության կազմակերպման աշխատանքները.
ժդ) իր իրավասության շրջանակներում ապահովում է սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության գործում օրենսդրության շրջանակներում Մարզպետի կողմից ցուցաբերվող աջակցության կազմակերպումը.
ժե) ապահովում է Մարզպետի կողմից ՀՀ կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականության իրագործման նպատակով կազմակերպվող աշխատանքների իրականացումը.
ժզ) ապահովում է Մարզպետի կողմից Մարզում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման, զինծառայողների, պահեստազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը, զինված ուժերի զորահավաքային ծավալմանն ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման աջակցությունը.
ժէ) ապահովում է մասնակցություն պաշտպանության նպատակով Մարզպետի կողմից իրականացվող Մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներին, զորահավաքային պլանների ու խնդիրների կատարմանը.
ժը) ապահովում է աջակցություն Մարզում տարածքային պաշտպանական միջոցառումների պլանավորման և կազմակերպման ուղղությամբ, oժանդակում դրանց իրագործմանը.
ժթ) ապահովում է աջակցություն Մարզպետի կողմից օրենքով սահմանված կարգով Մարզի վարչական տարածքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման և կազմակերպման ուղղությամբ.
ի) ապահովում է աջակցություն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերին նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով և գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով Մարզպետի կողմից ապահովման իրականացման ուղղությամբ.
իա) ապահովում է աջակցություն Մարզի վարչական տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողներին և բնակչությանը Մարզպետի կողմից ներգրավելու աշխատանքների կազմակերպման ուղղությամբ.
իբ) ապահովում է մասնակցություն Մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինչպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին.
իգ) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին.
իդ) սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը և դրանց ընթացք տալը.
իե) ապահովում է Բաժնում գործավարության պահանջների կատարումը, տվյալների բազաների և բանկերի լրացումը, համալրումը, դրանցից օգտվելու մեխանիզմների մշակումը, Բաժնի էլեկտրոնային փաստաթղթերի շարժը, ինտերնետ կապով փաստաթղթերի առաքումը համապատասխան հասցեատերերին.
իզ) ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իէ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լա) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
լբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լե) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37