Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյան

Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 89

Կենսագրություն

Ծնվել է 1960 թվականի փետրվարի 4-ին Կապան քաղաքում:
1976 թվականին ավարտել է Կապանի N7 միջնակարգ դպրոցը:
1980 թվականին ընդունվել է Օդեսայի պետական համալսարանի եկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը, չորս տարի սովորելուց հետո, տեղափոխվել է Երևան՝ փոխադրվել Երևանի պետական համալսարան և 1986 թվականին ավարտել համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ ստանալով աշխարհագրագետի, աշխարհագրության ուսուցչի որակավորում:
1976-1978 թվականներին աշխատել է "Քաջարանշին" տրեստի N65 և N69 շինվարչություններում որպես բանվոր։
1978-1980 թվականներին ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում։
1986-1993 թվականներին աշխատել է Կապանի N2 միջնակարգ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցիչ, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ։
1990-1995 թվականներին եղել է ՀՀ ժողովրդական պատգամավորների Կապանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1993-1994 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ զինված ուժերի N84029 զորամասում, եղել է պարետային դասակի հրամանատար։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1994 թվականի հունվարի 27-ին վիրավորվել է "Հովազ" մարտական դիրքում, ապաքինվելուց հետո կրկին շարունակել է մասնակցել մարտական գործողություններին:
1994-1996 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ զինված ուժերի Կապանի կայազորի զինվորական ոստիկանության N28920 զորամասի պետի տեղակալ։
2001 թվականից աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում։
2001-2004 թվականներին աշխատել է աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ, 2004-2006 թվականներին՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ, 2006-2014 թվականներին՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ։
2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի պաշտոնակատար, 2014 թվականի հուլիսից՝ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ։
Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: Պահեստազորի կապիտան է։
Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության "Ծովակալ Իսակով", "Վազգեն Սարգսյան", "Անդրանիկ Օզանյան", "ՀՀ զինված ուժեր 20 տարի" հոբելյանական, ԼՂՀ "Մայրական երախտագիտություն", "Հայրենիքի պաշտպանության համար", "Հաղթանակ'', ՀՀ ''Առաջին գունդ'' ՀԿ ''Գարեգին Նժդեհ'' մեդալներով, "97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ"-ի 15-ամյակի կրծքանշանով, "Հայ-Ռուսական կազակական միավորում" ՀԿ "Ռուսաստանի կազակությանը մատուցած ծառայությունների համար" 3-րդ աստիճանի պարգևախաչով, "Կազակներ-խաղարարներ" միջազգային միության "Միասնություն" և Ղարաբաղյան պատերազմի վետերան "Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի" "Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան" և "Հայրենիքի պաշտպանության համար հուշամեդալ Արցախ" շքանշաններով։ Ստեղծագործում է հայերեն և ռուսերեն լեզուներով։  Նրա բանաստեղծություններն ու հոդվածները պարբերաբար հրապարակվել են հանրապետական ու մարզային գրական հանդեսներում։
Ամուսնացած է, ունի 3 դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը՝

1) կազմակերպում է Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացումը.

2) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները համագործակցելով Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.

3) իրականացնում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքները, մասնակցում է զորահավաքային պլանների կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին համագործակցելով Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ, .

4) համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ.

5) մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին.

6) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները համագործակցելով Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.

7) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում մարզպետարանի, մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ.

8) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

9) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.

10) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.

11) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.

12) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

13) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

14) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.

15) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

16) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

17) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

18) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

19) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

20) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

21) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53