Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Գայանե Սարգսյան

Գայանե Սարգսյան

Փաստաթղթաշրջանառության բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 87

Կենսագրություն

Ծնվել է 1971թ. մարտի 23-ին Կապան քաղաքում:

1988թ. ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1991թ. ընդունվել և 1996թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը` ստանալով ինժեներ-էլեկտրիկ որակավորում (մասնագիտությունը՝ Լուսատեխնիկա և լուսային աղբյուրներ):

Աշխատանքային գործունեություն`

01.09.1988-28.08.1991թթ.

Կապանի «Էլեկտրոն» գործարան,  բանվոր

25.12.1996-29.05.1997թթ.

ՀՀ Սյունիքի մարզպետարան, քարտուղարության բաժնի 1-ին կարգի մասնագետ

29.05.1997-01.03.1998թթ.

ՀՀ Սյունիքի մարզպետարանի ընդհանուր բաժնի ավագ տեսուչ

01.03.1998-06.12.2002թթ.

ՀՀ Սյունիքի մարզպետարանի ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ

06.12.2002-11.03.2008թթ.

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ

11.03.2008-01.03.2016թթ.

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ

01.03.2016-24.12.2019թթ.

ՀՀ Սյունիքի մարզպետարանի  աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ

03.04.2023թ.

Սյունիքի մարզպետի աշխատակազմի  քարտուղարության ընդհանուր բաժնի պետ

115062023թ նշանակվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի պետ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչության պետին։
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է Աշխատակազմի փաստաթղթաշրջանառության կազմակերպումը.
բ/ ապահովում է հսկողության իրականացնումը գործավարության պահանջների նկատմամբ.
գ/ ապահովում է փաստաթղթերի ժամանակին կատարման նկատմամբ հսկողությունը, դրանց վերլուծությունը և համապատասխան տեղեկանքների կազմումը.
դ/ ապահովում է Մարզպետարան մուտք գործած պաշտոնական թղթակցությունների ընդունումն ու գրանցումը.
ե/ ապահովում է փաստաթղթերի խմբավորումը գործերում, գործերի պատրաստումը պահպանության համար.
զ/ ապահովում է Մարզպետին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.
է/ ապահովում է վերահսկողության իրականացնումը փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների պահպանման նկատմամբ.
ը/ ապահովում և վերահսկում է Մարզպետարանի արխիվային գործը.
թ/ ապահովում է Մարզպետարան մուտք գործած` քաղաքացիների դիմումների, բողոքների ու առաջարկությունների վերաբերյալ վերլուծությունը և հաշվետվությունների ներկայացումը ՀՀ կառավարություն.
ժ/ ապահովում է Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման աշխատանքները.
ժա/ ապահովում է Մարզպետի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան մակագրություններով թղթակցությունների ստացումը և դրանց գրանցումը մատյաններում և ստորագրությամբ հանձնումը կատարողներին.
ժբ/ ապահովում է հանձնարարականների կատարման ժամկետը լրանալու մասին կատարողներին հիշեցման տեղեկանքի` շաբաթական մեկ անգամ տալը, իսկ կատարման ժամկետը լրանալու դեպքում` ահազանգման տեղեկանքի տալը` տեղեկացնելով Քարտուղարության պետին.
ժգ/ Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժդ/ Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժե/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժէ/ Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժը/ Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժթ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ի/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իբ/ Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իգ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իդ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իե/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53