Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

_

_

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 35 73

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը
ա) կազմակերպում և անցկացնում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ, պատրաստում է օրվա մամուլի տեսությունը.
բ) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.
գ) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը:
դ) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
ե) ծանուցում է Մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
զ) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում Մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
է) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զան•վածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
ը) Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման նպատակով Մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
թ) ապահովում և վերլուծում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի ամփոփման և վերլուծման աշխատանքները.
ժ) մասնակցում է Մարզպետարանում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում դրանց հրապարակայնությունը.
ժա) իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, համատեղ միջոցառումների լուսաբանման կազմակերպումը.
ժբ) կազմակերպում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծման, իսկ տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` հեռուստաֆիլմերի, տեսանյութերի պատրաստման և տեղեկագրերի թողարկման աշխատանքները.
ժգ) կազմակերպում է Մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը.
ժդ) սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է Մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
ժե) Օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման արդյունքների մասին հասարակությանը տեղեկացնելու աշխատանքները.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում` Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ի) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իա) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իե) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53