Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հրայր Հակոբյան

Հրայր Հակոբյան

Բնապահպանության բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374, 0285) 4 39 50

Կենսագրություն

Հրայր Հրաչիկի Հակոբյան

Ծնվել է` 1960թ. հուլիսի 1-ին Սյունիքի մարզի Դավիթբեկ գյուղում:
1977թ.-ին ավարտել է Դավիթբեկի միջնակարգ դպրոցը:
1977թ.-ին ընդունվել և 1982թ.-ին ավարտել է Երևանի անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը, ստանալով անասնաբույժի որակավորում:
Աշխատանքային գործունեություն`

20/08/1979-14/04/1982թթ. ՀՀ ԱԳՀԻ Երևանի էքսպերիմենտալ բազա, մեխանիկ.
20/04/1982-12/08/1982թթ. ԲԺնիի սովխոզ, անասնաբույժ.
20/08/1982-12/05/1983թթ. Ղափանի կոլտնտեսային սովխոզային արտադրական վարչության կենդանիների հիվանդության դեմ պայքարի կայան, գլխավոր անասնաբույժ.
10/05/1983-27/09/1984թթ. Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում.
11/03/1991-01/11/1994թթ. Ղափանի կոլտնտեսային սովխոզային արտադրական վարչության գլխավոր անասնաբույժ.
01/11/1994-26/12/1995թթ. Կապանի անասնաբուժական կայան, տնօրեն.
26/12/1995-06/05/2004թթ. Կապանի անասնաբուժական սպասարկման կենտրոն, տնօրեն.
06/05/2004-27/06/2005 <<Անասնաբուժական հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոն>> ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղ, վարիչ.
19/01/2006-01/03/2007թթ. <<Կապան-Թեաթ>> ՓԲԸ, սերտիֆիկացման բաժնի փորձագետ.
20/11/2007-30/12/2007թթ. <<Արմեն-Սարմեն>> ՍՊԸ, գլխավոր անասնաբույժ.
01/03/2008-01/07/2008թթ. <<Արմեն-Սարմեն>> ՍՊԸ, գլխավոր անասնաբույժ.
08/01/2009-08/01/2010թթ. Սյունիքի մարզի Վ. Խոտանանի գյուղապետարան, համայնքի անասնաբույժ.
21/06/2010-22/09/2010թթ. <<Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի>> ՍՊԸ, օժանդակ բանվոր
14/12/2010-27/11/2013թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարան, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ.
17/07/2014-29/10/2014թթ. << <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ, պետական արգելավայր մասնաճյուղի տեսուչ.
29/10/2014-27/01/2016թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարան, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ.

27/01/2016թ-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի (թիվ 11-Ա) հրամանով արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետի պաշտոնում:
Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

 

 

 

 

 


 

 

 


 

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը`
ա/ Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում ապահովում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.
բ/ ապահովում է մասնակցությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և իր իրավասության սահմաններում` դրանց կատարումը.
գ/ մարզի տարածքում ապահովում է բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ պահում համապատասխան մարմիններին.
դ/ ապահովում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող ոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցությունը.
ե/ ապահովում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի, ինչպես նաև քաղաքացիների հետ համագործակցությունը.
զ/ ապահովում է աջակացությունը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
է/ ապահովում է լիցենզառուի հանքային իրավունքների համաձայնութուն տալը կամ արգելումը, եթե տվյալ տարածքը բնակավայր է.
ը/ ապահովում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության համակարգումը և տեղեկատվության ներկայացնումը.
թ/ ապահովում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը.
ժ/ ապահովում է աջակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելանոց, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/ ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանության ուղղությամբ.
ժա/ ապահովում է աջակցություն անտառների և անտառատնկարկների պահպանության ու օգտագործման ուղղությամբ.
ժբ/ ապահովում է բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացումը` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
ժգ/ ապահովում է աջակցություն կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության իրականացման ուղղությամբ.
ժդ/ ապահովում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին եւ բնակչության ներգրավումը.
ժե/ անտառների եւ անտառային հողերի պահպանության եւ օգտագործման նպատակով ապահովում է պետական ծրագրերի իրականացումը.
ժզ/ իր իրավասության շրջանակներում ապահովում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի և կանոների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ժէ/ ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության ուսումնասիրությունը բնապահպանության բնագավառում.
ժը/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժթ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ի/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իա/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իբ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իգ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իդ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գրծառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իե/ ստորարում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իզ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իէ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներ•րավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իը/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անանց, մասնագետների և փորձագետների.
իթ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28