Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հասմիկ Մնացականյան

Հասմիկ Մնացականյան

Բաժնի պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374-285) 4 42 62

Կենսագրություն

Ծնվել է 1977 թվականի մայիսի 9-ին ք. Կապանում:

Կրթություն

1983-1994թթ. սովորել և ավարտել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցը:

1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկոսի որակավորում (մասնագիտությունը` «ֆիզիկա»):

Աշխատանքային գործունեություն

01.09.1999 -01.11.2002թթ.՝

Սյունիքի մարզի Ներքին Հանդի 8-ամյա դպրոց,

 ֆիզիկայի ուսուցչուհի,

 

01.11.2002 - 31.08.2016թթ.՝

 

«Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,

ֆիզիկայի ուսուցչուհի, 01.09.2011-ից՝ նաև դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ,

 

01.09.2016 - 28.10.2016թթ.՝

«Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ֆիզիկայի ուսուցչուհի,

 

09.01.2017 - 01.09.2017թթ.՝

«Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ֆիզիկայի ուսուցչուհի,

 

01.09.2017 - 18.06.2018 թթ․՝

«Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ֆիզիկայի ուսուցչուհի

 

18.06.2018 - 10.06.2022թթ.՝

Սյունիքի մարզպետարան,

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ։

10․062022թ. ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2022 թ հունիսի 10-ի թիվ 264-Ա հրամանով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետի պաշտոնում։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ 

 

Գործառույթներ / իրավասություններ

11. Բաժնի պետը՝
ա) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.
բ) ապահովում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացման վերահսկողությունը` հանրակրթական պետական չափորոշչին համապատասխան.
գ) ապահովում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման վերահսկողությունը և նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն.
դ) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի շահագործումը և պահպանումը.
ե) ապահովում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորման անցկացումը.
զ) ապահովում է աջակցություն ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.
է) ապահովում է մարզի հանրակրթական հաստատություններում առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային և մարզային փուլերի անցկացումը.
ը) ապահովում է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցման գործընթացի վերահսկումը և համակարգումը.
թ) ապահովում է հանրակրթական համակարգի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի նախագծերի մշակումը.
ժ) ապահովում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
ժա) ապահովում է մարզի կրթական համակարգի վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումը և վերլուծությունը.
ժբ) ապահովում է հանրակրթական ուսումնական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացումը.
ժգ) ապահովում է կրթական հաստատություններում սովորող երեխաների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործընթացը` առողջապահական մարմինների հետ համատեղ.
ժդ) ապահովում է սովորողներին անհրաժեշտ դասագրքերով, ուսուցիչներին` ուսումնամեթոդական ձեռնարկներով.
ժե) ապահովում է մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման, ազատման, խրախուսման և կարգապահական տույժերի կիրառման հետ կապված գործառույթների իրականացումը.
ժզ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժէ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ի) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իա) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իե) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված. Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53