Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Մերի Գանդալյան

Մերի Գանդալյան

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (0285) 43545

Կենսագրություն

Կենսագրություն

Մերի Վաչիկի Գանդալյան

Ծնվել է՝ 1975թ. սեպտեմբերի 4-ին, ք. Կապանում


Կրթություն`

1982-1992թթ.-ին ոսկե մեդալով ավարտել է Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցը:
1992թ.-ին ընդունվել և 1996թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  պատմության ֆակուլտետը՝ ստանալով պատմության ուսուցչի որակավորում:

Աշխատանքային գործունեություն՝

01/09/2000 - 02/09/2002թթ. - Երևանի Գր. Նարեկացու անվ. N 137 մ/դ (վարժարան), պատմության ուսուցիչ
01/11/2003 - 15/03/2004թթ., 01/09/2004 - 12/01/2011թթ- «Կապանի թիվ 6 միջն.դպրոց» ՊՈԱԿ, պատմության ուսուցչուհի
12/01/2011 – 26/10/2017թթ. - «Եղեգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, տնօրեն
27/10/2017 – 19/02/2018թթ. - Սյունիքի մարզպետարան, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ
19/02/2018թ. – ից ՀՀ Սյունիքի մարզպետի թիվ 39-Ա կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում:

Անկուսակցական է:

Անձնական տվյալներ`

Ամուսնացած է, ունի 3 երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները

.ապահովում է մարզի տարածքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը.

.ապահովում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեությունը.

.ապահովում է ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության վերահսկողության կազմակերպումը` ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում.

.ապահովում է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը կրթական հաստատություններում` տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ.

.ապահովում է հանրակրթական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքները.

.ապահովում է կրթական հաստատություններում սովորող երեխաների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործընթացը առողջապահական մարմինների հետ համատեղ.

.ապահովում է հիմնական և միջնակարգ կրթության վկայականների, ատեստատների ստացման գործընթացը, բաշխման աշխատանքների վերահսկումը.

.ապահովում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացի կազմակերպումը.

.կազմակերպում է սովորողներին անհրաժեշտ դասագրքերով, ուսուցիչներին` ուսումնամեթոդական ձեռնարկներով և նորմացույց փաստաթղթերով ապահովելու գործընթացը.

.ապահովում է առարկայական օլիմպիադաների, մարզամշակութային միջոցառումների, մրցույթների, երեխաների հանգստի և ժամանցի կազմակերպման աշխատանքները.

.ապահովում է պետական ազգային և այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ազգային ավանդական ծեսերի վերականգնմանն ու տարածմանը նպաստումը.

.ապահովում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն և օգտագործմանն ուղղված, օրենքով սահմանված լիազորությունների իրականացումը.

.ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, հանգստյան գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

.ապահովում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությունը.

.ապահովում է աջակցությունը ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության կազմակերպմանը.

.ապահովում է փառատոնների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը.

.ապահովում է մշակութային քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.

.ապահովում է մշակույթի բնագավառում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման, մշակույթի և սպորտի բնագավառի ծրագրային և գիտամեթոդական աշխատանքներին աջակցության կազմակերպումը.

.ապահովում է քաղաքացիների և իրավաբանական անձանց` Վարչությանն հասցեագրված նամակների /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ/ քննարկումը և սահմանված ժամկետում դրանց ընթացք տալը:

Իրավունքները`

-կազմակերպել քննարկումներ, սեմինարներ մարզի պետական կրթական հաստատություններում կրթական համակարգում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ.

-նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, ներկայացնել կրթական համակարգի  բարելավման ուղղությամբ առաջարկություններ.

-պահանջել տեղեկատվություն դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկելու  վերաբերյալ.

-ուսումնասիրել և ներկայացնել դիտողություններ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման վերաբերյալ.

-մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար համապատասխան կազմակերպություների հետ մշակել միջոցառումների պլան և վերահսկել ըստ ժամանակացույցի միջոցառումների նախապատրաստական և իրականացման աշխատանքները.

-պահանջել տեղեկատվություն մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի  վերաբերյալ, կազմակերպել քննարկումներ՝ հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի անցկացման վերաբերյալ.

-պահանջել և ստանալ մարզի տարածքի ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությաւններից անհրաժեշտ տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ.

-մարզի տարածքում գործող երաժշտական, արվեստի դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեության բարելավման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ.

-մարզի երիտասարդության հետ կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ.

-վերահսկել հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպման և հանրապետական փուլի նախապատրաստական աշխատանքները.

-ուսումնասիրել մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացված ծրագրերը և մշակել պլաններ և շահագրգիռ մարմիններին ներկայացնել առաջարկություններ հետագա բարելավման ուղղությամբ.

-առաջարկություններ ներկայացնել Մարզպետին մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի, մշակութային և սպորտային օբյեկտների կառուցման, պահպանման ու շահագործման խնդիրների ուղղությամբ.

-ստանալ տեղեկատվություն ըստ դասարանների աշակերտների բաշխվածության և ներկայացնել համապատասխան մարմիններին.

Պարտականությունները`

-վերահսկել հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացվող հայտերի ընդունման և ամփոփման աշխատանքները, ամփոփ տեղեկատվությունը դասագրքերի թվաքանակի վերաբերյալ ներկայացնել համապատասխան նախարարություն․

-սահմանված ժամկետներում և կարգով ապահովել հիմնական և միջնակարգ կրթության մասին վկայականների, ատեստատների  ստացման և բաշխման աշխատանքները.

-ընթացք տալ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման օրենսդրության համապատասխանությանը, կազմել իրավական ակտերի նախագծեր խորհուրդների կազմի վերաբերյալ և ներկայացնել Մարզպետի հաստատմանը.

-ուսումնասիրել հանարկրթական ուսումնական հաստատություններից թափուր հաստիքների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը և աջակցել մարզ գործուղված ուսուցիչներին աշխատանքով ապահովման գործում.

-նախաձեռնել խորհրդակցությունների անցկացում մարզի ուսումնական հաստատություններում «ՆԶՊ» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրության դաստիարակության աշխատանքների ուղղությամբ և իրականացնել համալիր միջոցառումների պլան.

-խթանել օլիմպիադայի դպրոցական, տարածքային և մարզային փուլերի իրականացումը  և հաղթողների մասնակցությունը օլիմպիադայի հանրապետական փուլին, ապահովել տեղեկատվության տրամադրումը լրատվական միջոցներին.

-ամփոփել և Մարզպետի հաստատմանը ներկայացնել հանրակրթական համակարգի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի նախագծերը, ապահովել ուսումնանյութական բազայի ամրապնդման վերաբերյալ միջոցառումների նախաձեռնումը և դրանց իրականացումը

-նպաստավոր պայմաններ ստեղծել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագօրծման, ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանման, տարածման և զարգացման համար.

-ամփոփել մարզի տարածքում գործող երաժշտական, արվեստի դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեության վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը, վերլուծել, քննարկել և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ.

-վերահսկել  մարզի դպրոցներին դասագրքերի բաշխման և բաշխված դասագրքերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունման աշխատանքները.

-մարզի երիտասարդական կենտրոնների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ մշակել պլաններ, ծրագրեր երիտասարդության ներգրավման, փորձի փոխանակման ուղղությամբ․

-ուսումնասիրել մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների, մարզական քոլեջի, մարզադպրոցների, մարզական ընկերությունների գործունեությունը, կազմակերպել համատեղ հանդիպումներ, քննարկումներ, մշակել համատեղ ծրագրեր և ստեղծել նպաստավոր պայմաններ մարզում սպորտի զարգացման ուղղությամբ․

-աջակցություն ցուցաբերել մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցության նպատակով.

-աջակցել համայնքապետարաններին և մարզական կազմակերպություններին առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում, օժանդակել մանկապատանեկան մարզադպրոցներին մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացում.

-աջակցել մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցույթների կազմակերպմանը և անցկացմանը

-ընթացք տալ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտին վերաբերող Մարզպետի որոշումների, կարգադրությունների և գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47