Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հերմինե Համբարձումյան

Հերմինե Համբարձումյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 +374 285 4 38 90

Կենսագրություն

 Հերմինե Արմենի Համբարձումյան

Ծնվել է 1980թ. հուլիսի 26-ին  Կապան քաղաքում:

1997թ. ոսկե մեդալով ավարտել է Կապանի ավագ դպրոցը:

1997-2001թթ.  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը՝ ստանալով արևելագիտության բակալավրի աստիճան (մասնագիտությունը`«Իրանագիտություն»):

2001-2003թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի կոչում:

2017 թվականից սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի ասպիրանտուրայում:

 

Աշխատանքային գործունեություն

 

  • 01/10/2004-31/03/2006թթ.՝  «Կապանի ձեռներեցության աջակցության կենտրոն» ՀԿ, տնօրենի ադմինիստրատիվ ասիստենտ և թարգմանիչ
  • 03/04/2006-18/05/2007թթ.՝  «Կապանի տարածաշրջանի ֆերմերների ասոցիացիա» ՀԿ, ադմինիստրատիվ ասիստենտ/թարգմանիչ, քաղաքականության պատասխանատու
  • 22/05/2007-29/06/2018թթ.՝  «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, Մեղրիի, ապա Կապան-2 սպասարկման կենտրոնի համակարգող
  • 29/06/2018թ.  ՀՀ վարչապետի (թիվ 883-Ա) որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ:

Ունի մեկ դուստր:

 ՀՅԴ կուսակցության անդամ է:

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ։

Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ։

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և uտեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով մարզում տարածքային քաղաքականությունը համակարգում է հետևյալ բնագավառներում.

1) գյուղատնտեսություն

2) առողջապահություն

3 )բնապահպանություն

4) ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանություն

5) միջազգային կազմակերպությունների եւ ՀԿ-ների հետ աշխատանքների համակարգում;
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-20 15:39:05