Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արմինե Ավագյան

Արմինե Ավագյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 +374 285 4 35 73

Կենսագրություն

Ծնվել է 1978թ․ դեկտեմբերի 10-ին Կապան քաղաքում։

1995թ․ոսկե մեդալով ավարտել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։

2000թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի որակավորում (մասնագիտացումը՝ «Ռադիոհեռուստաժուռնալիստիկա»)։

2002թ․ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան (մասնագիտացումը՝ «Էլեկտրոնային լրագրություն»)։

Ուսանողական տարիներին թղթակցել է «Հայաստան» թերթին, «Սյունիքի ռադիոյին», «Ազատություն» Ռ/Կ «Մաքս Լիբերթի» ծրագրին, աշխատելու տարիներին նաեւ՝ www.echannel.am, www.armenianow.com կայքերին։

 Աշխատանքային գործունեություն

 2003թ. հունվար – 2003թ. հոկտեմբեր՝ «Սյունյաց աշխարհ» մարզային թերթ՝ լրագրող:

 2003թ. հոկտեմբեր – 2015թ. փետրվար՝ «Սյունյաց երկիր» մարզային թերթ՝ լրագրող, պատասխանատու քարտուղար:

 2015թ. փետրվար – 2018թ. հուլիս՝ Կապանի համայնքապետարան՝ Կապան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար:

 31.07.2018թ. ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 175-Ա) կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական:

21.11.2018 թ ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 285 - Ա) կարգադրությամբ  ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից եւ նշանակվել  ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնում:

15․03․2022թ․ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 124 - Ա) որոշմամբ ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել մարզպետի օգնականի պաշտոնում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Անկուսակցական է:

Գործառույթներ / իրավասություններ

1.Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտ:

2.Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներից և ենթակայության կազմակերպություններից ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացում,  վերլուծություն և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53