Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ` Ռոբերտ Կոստանդյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 93   էլ. փոստ

Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում՝
ա/ կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման իրականացումը` հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման համար.
բ/ համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
գ/ համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
դ/ կազմակերպում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին ցուցաբերվող աջակցությունը` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
ե/ կազմակերպում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգումը.
զ/ կազմակերպում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեության համակարգումը.
է/ կազմակերպում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
ը/ կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, մարզի տարածքում կազմակերպում է կարանտինի սահմանումը և չեղյալ համարումը.
թ/ կազմակերպում է անասնաբուժական պետական տեսչությանը ցուցաբերվող աջակցությունը՝ տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ժ/ համակարգում է կենդանական ծագում ունեցող մթերք և հումք արտադրող, վերամշակող, իրացնող տնտեսվարող սուբյեկտների՝ շրջակա միջավայրի պահպանության գծով նախատեսված անասնաբուժասանիտարական միջոցառումները.
ժա/ կազմակերպում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքները.
ժբ/ կազմակերպում է մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառում ծրագրերի իրականացումը.
ժգ/ կազմակերպում է համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության բնագավառում ցուցաբերվող աջակցությունը.
ժդ/ բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում կազմակերպում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հմագործակցությունը.
ժե/ Մարզի տարածքում կազմակերպում է բնապահպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրության կատարման վերահսկումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ պահում համապատասխան մարմիններին.
ժզ/ կազմակերպում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցությունը.
ժէ/ կազմակերպում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի, ինչպես նաև քաղաքացիների հետ համագործակցությունը.
ժը/ կազմակերպում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին աջակացությունը.
ժթ/ կազմակերպում է լիցենզառուի հանքային իրավունքների համաձայնություն տալը կամ արգելումը, եթե տվյալ տարածքը բնակավայր է.
ի/ կազմակերպում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության համակարգումը և տեղեկատվության ներկայացնումը.
իա/ կազմակերպում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը.
իբ/ կազմակերպում է մասնակցությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և իր իրավասության սահմաններում կազմակերպում դրանց իրականացումը.
իգ/ կազմակերպում է բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելանոց, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/ ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանության աջակցությունը.
իդ/ համակարգում է անտառների և անտառատնկարկների պահպանության ու օգտագործման աջակցությունը.
իե/ կազմակերպում է բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացումը` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
իզ/ համակարգում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
իէ/ կազմակերպում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչության ներգրավումը.
իը/ անտառների եւ անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով կազմակերպում է պետական ծրագրերի իրականացումը.
իթ/ համագործակցում է մարզի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի, անտառտնտեսությունների և մարզում շահագործվող մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ամփոփում հանք շահագործողների փաստաթղթերի օրինականության վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում առաջարկություններ.
լ/ իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի և կանոների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
լա/ ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության ուսումնասիրությունը բնապահպանության բնագավառում.
լբ/ նախապատրաստում է Մարզպետի որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
լգ/ նախապատրաստում է իրավական (վարչական) ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լդ/ Իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված գյուղատնտեսական և բնապահպանական գործունեության հետ կապված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53