Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ՄՍԾ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ՄՍԾ 29.04.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին այց է կատարել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն։ Տնօրեն Ռոմա Զաքարյանի ուղեկցությամբ նա շրջել է կենտրոնում, քննարկել կառույցի գործառույթները, ծանոթացել աշխատակիցների հետ, այստեղ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։ Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե կենտրոնն ինչ աշխատանք է տարել ու տանում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ, որքանով է աջակցում նրանց տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։...

ՍՅՈՒՆԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

ՍՅՈՒՆԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ 29.04.2024

  Չարենցավանում երեկ կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, որը հաղթել էր մարզային փուլում ու ներկայացնում էր Սյունիքի մարզը, նվաճել է 3-րդ պատվավոր մրցանակային տեղը։ Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով,...

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ 29.04.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանին․ նա տնօրեն է նշանակվել մարզպետի՝ 2024թ․ ապրիլի 29-ի 151-Ա որոշմամբ՝ անցած շաբաթավերջին կայացած մրցույթի արդյունքում։ Ա․Բաբայանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել հինգ տարով։ Ռոբերտ Ղուկասյանը բարի երթ ու աշխատանքային հաջողություններ մաղթեց նրան և խնդրեց կոլեկտիվին ձեռք ձեռքի տալ, դուրս գալ ներկայիս բարդ իրավիճակից և զարգացման ուղի բռնել։...

ԱՅՑ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

ԱՅՑ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ 28.04.2024

  Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։ Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։ Ն․Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՎԹԱՐՎԵԼ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՎԹԱՐՎԵԼ 27.04.2024

  Այսօր ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ  ՀԱՐՑԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 26.04.2024

  Ապրիլի 25-ին Սիսիանում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված քաղաքացիների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Համբարձումյանը և Նարեկ Ղահրամանյանը, Սիսիան համայնքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15