Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ 23.05.2024

  Մայիսի 23-ին Գորիսում նշվեց Եվրոպայի օրը․ միջոցառումներին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, եվրոպական մի շարք երկրների դեսպաններ, մարզի համայնքապետեր, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության, Սյունիքում ԵՄ աջակցությամբ ծրագրեր իրականացնող տարբեր միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,...

Հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության  ներկայացուցիչների հետ

Հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հետ 22.05.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանին ու այլ ներկայացուցիչների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիքում և առհասարակ Հայաստանում ծավալած գործունեության համար, նշել, որ մարզերում աշխատող ուսուցիչ առաջնորդների աշխատանքի արդյունքը տեսանելի է ու հատկապես՝ գյուղական բնակավայրերում։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 22.05.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 22-ին հանդիպել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և այլ ներկայացուցիչների։ Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում․ այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման գործակալության կողմից, իրականացնողը վերջինս է։

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է 18.05.2024

Այսօր Դիլիջանի Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։ Առաջին պատվավոր տեղը նվաճել է Սյունիքի մարզը ներկայացնող` Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը։ Նույն դպրոցի թիմը նաև 2022-ին ու 2023-ին էր հաղթել մարզային փուլում ու կրկին առաջին տեղը գրավել հանրապետականում։ Դպրոցը ստացավ 4 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 700 հազար դրամ, 150 հազարական դրամ են ստացել թիմի վազորդները։ Եզրափակիչ փուլին մասնակցել են...

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 14.05.2024

  Այսօր Գորիսում կայացավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական (արտագնա) և ընդլայնված նիստ, որը վարեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ ներկա էին մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների մարզային կառույցների ղեկավարներ։ ______________________________________________________________ Օրակարգի առաջին կետով մարզում 2022-2023թթ. իրականացված և 2024թ. նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվություն...

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ 13.05.2024

  Մայիսի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը Սիսիանում կազմակերպել էր ասմունքի մրցույթ-փառատոն՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյակին․ նպատակն էր խթանել Համո Սահյան մարդու և բանաստեղծի նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, բացահայտել մարզի դպրոցներում սովորողների ստեղծագործական մտքի հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցեց մարզի 32 դպրոց։ Մասնակից դպրոցական խմբերը կազմված էին 3-4 աշակերտից ու մեկ ուսուցչից և երկու տարիքային խմբով էին՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։ Սիսիան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-30 17:30:25