
Հարգելի՛ այցելու
Բարի՛ գալուստ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայք:
Ողջունում ենք բոլորիդ ակտիվ հետաքրքրությունը եւ ուշադրությունը մարզպետարանի գործունեության հանդեպ:
Մեր պաշտոնական կայքում մշտապես կարող եք ծանոթանալ մարզպետարանի, նրա ստորաբաժանումների, մարզի համայնքների աշխատանքին՝ հնարավորություն ունենալով առաջինը տեսնել Սյունիքին առնչվող պաշտոնական լրահոսը, հայտարարությունները, կարեւոր տեղեկատվությունը:
Ուսումնասիրելով կայքի ենթաբաժինները՝ կգտնեք նաեւ բազմաթիվ փաստաթղթեր, իրավական ակտեր ու պաշտոնական տեղեկանքներ, որոնց հրապարակումն առավել թափացիկ եւ հաշվետվողական է դարձնում մեր աշխատանքը:
Կայքը կօգնի նաեւ ժամանակակից՝ էլեկտրոնային եղանակով ու առավել մատչելի տարբերակով սեղմ ժամկետում կապ հաստատել մարզպետարանի հետ՝ անմիջականորեն մեզ ուղղել ձեր հարցումները, դիմել առաջարկներով ու ձեզ մտահոգող խնդիրներով:
Արժեւորելով յուրաքանչյուրիդ կարծիքը՝ սպասում ենք նաեւ արձագանքների՝ մեր գործունեության արդյունավետությունն առավել բարձրացնելու համար:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան