Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Մարզպետարանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ 

Սյունիքի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում պետական կառավարումն իրականացնում է Սյունիքի մարզպետը` մարզպետարանի միջոցով։

ՀՀ Սյունիքի մարզպետն է Ռոբերտ Ղուկասյանը, նշանակվել է 2022 թվականի մարտի 3-ի ՀՀ կառավարության 244-Ա  որոշմամբ: 

ՀՀ Սյունիքի նախկին մարզպետներ.

  • Աբրահամյան Սուրեն Ջահանգիրի 1996-1998 թթ.
  • Նավասարդյան Ռոմա Շմավոնի 1998-2000 թթ.
  • Բարսեղյան Էդիկ Սամսոնի 2000-2004 թթ.
  •  Խաչատրյան Սուրիկ Սերգեյի 2004-2013 թթ., 2014-2016 թթ.
  •  Հակոբյան Վահե Մաքսիմի 2013-2014թթ.
  • Հակոբյան Վահե Ալբերտի 2016-2018թթ
  •  Համբարձումյան Կարեն Հովհաննեսի 2018թ. հունիս - 2018թ. հոկտեմբեր:
  • Պողոսյան Հունան Հրաչի, 2018թ հոկտեմբեր - 2020թդեկտեմբեր։ 
  • Պողոսյան Մելիքսեթ Արամի, 2020 դեկտեմբեր – 2022թ․ մարտ։ 

Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։ Տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում մարզպետն իրականացնում է մարզպետի  աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

Մարզպետը գլխավորում է մարզպետարանը,որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը: Մարզպետը ունի տեղակալներ, խորհրդականներ և օգնականներ:
Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառված են նրա կառուցվածքային ստորաբաժանումները՝ 6 վարչություն, քարտուղարություն, 6 ինքնուրույն բաժին։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ ։
Մարզպետարանի կանոնադրության համաձայն` կանոնակարգվել են մարզպետի տեղակալների և մարզպետարանի գլխավոր քարտուղարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններին ու աշխատանքային ծրագրերին համապատասխան։
Մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար սահմանվել է 113 հաստիքային միավոր, որից քաղաքացիական ծառայության պաշտոն է 79-ը ։ 

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգ 

 

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, 3301, ք. Կապան, Գ. Նժդեհի 1.
Հեռ. (+374 60) 517822 , (+374 285) 4 4291
Ֆաքս. (+374 60) 517830
Կայք` http://syunik.mtad.am  
Էլ.փոստ` syunik@mta.gov.am

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-03-22 12:27:02