Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Պատմաաշխարհագրական ակնարկ

 Համառոտ նկարագիր

 Մարզի տարածքը (ՀՀ տարածքի 15.1%)  4506  քառ. կմ

 Բնակչությունը    (ՀՀ բնակչության 4.7%)

 153  հազար մարդ
               որից քաղաքային  103.6 հազար մարդ
                       գյուղական  49.4   հազար մարդ 
 Բնակչության խտությունը  34      մարդ/կմ.ք
 Համայնքների թիվը  109
              որից քաղային  7
              գյուղական  102
 Բնակավայրերի թիվը  135  
 որից սահմնամերձ, լեռնային և բարձր լեռնային  105
 Սահմանի երկարությունը  472 կմ
 Իրանի Իսլամական Հանրապետության հետ  42 կմ

 Ադրբեջանի Հանրապետության հետ 
 (Նախիջևանի ինքնավար մարզ)

 110 կմ 
 Մարզկենտրոնը  ք. Կապան  

 

Սյունիքը հայտնի է եղել երկու անունով՝ Սյունիք և Սիսական: "Աշխարհացույցի" համաձայն այն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, սահմանակից էր Այրարատ, Վասպուրական, Արցախ, Գուգարք, Ուտիք նահանգներին:
Սյունիք նահանգը զբաղեցնում էր ավելի քան 15000 քառ.կմ տարածք և միջնադարում ուներ 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք, Լեռնաշխարհը արտաքին աշխարհի հետ կապված է եղել լեռնանցքներով և դժվարանցանելի ճանապարհներով: Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդանականն է /3906մ/:
Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:
Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:
Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:
Սյունիքը հնագույն ժամանակներում ընդգրկված է եղել Էրիոնի ցեղային միության, այնուհետև Ուրարտական պետության կազմում: Այս մասին վկայում են Ուրարտական արձանագրությունները և հնագիտական գտածոները:
Սյունիքը IV դարից սկսած հիշատակվում է որպես հզոր նախարարություն:
Սյունեցիները "Զորանամակի" համաձայն ամենահզորն էին, ունեին 19400 հեծյալ: Սյունիքի տերը Արշակունյաց արքունիքում գրավում էր I աթոռը:
Մարզպանության շրջանում Սյունեցիները Սասանյան արքունիքում ևս ամենաբարձր գահն էին գրավում:
Ստ. Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ:
987թ. Սյունյաց գահերեց իշխան Սմբատը իրեն հռչակեց Սյունիքի թագավոր:
Սյունիքի թագավորությունը հայտնի է նաև Բաղաց կամ Կապանի թագավորություն անունով:
Թագավորության մայրաքաղաքը սկզբում Շաղատն էր, իսկ X դարի վերջերից սկսած՝ Կապանը: Սյունիքի թագավորությունը հայոց հողի վրա վերջին պետականությունն էր: Այն պատմական ասպարեզից վերացավ 1170թ., երբ սելջուկները գրավեցին Բաղաբերդը:
Հետագայում երկրամասում իրենց իշխանությունն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պոռոշյանները:
Սյունիքի պատմության ծանր ժամանակներում սկսվում են մոնղոլական տիրապետության ժամանակ և շարունակվում երկար դարեր:
Երկրամասի քաղաքական և տնտեսական կայնքի համար դրական էր Մելիքական տների ձևավորումը: Մելիքները դարձան հայ ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսներ, շարժման մարտիկներ: Նշանակալից է Սյունիքի հայտնի մելիքական տան ներկայացուցիչ Իսրայել Օրու դերը հայոց ազգային ազատագրական շարժման պատմության մեջ:
Հերոսական պայքարի էջեր գրվեցին Դավիթ բեկի ժամանակ /1720-ական թվականներ/, որի արդյունքում Սյունիքում ձևավորվեց հայկական իշխանություն:
1813թ. Գյուլիստանի պայմանագրով Սյունիքի մի զգալի մասը, իսկ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով երկրամասը ամբողջությամբ անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:
1905-1906թթ. ինչպես ամբողջ Անդրկովկասում, Սյունիքում ևս, տեղի ունեցան հայ թաթարական բախումներ, որոնց ընթացքում երկրամասում ձևավորված ռազմական ուժերը հաղթող դուրս եկան տեղի ունեցած մարտերում:
1918-1921թթ. Սյունիք-Զանգեզուրում ժողովրդական զանգվածները և ռազմական ուժերը թուրք-մուսուլմանական ուժերի և բոլշևիկյան Ադրբեջանի դեմ անհավասար կռիվ էին մղում զորավար Անդրանիկի, Արսեն Մելիք-Շահմազյանի, Սերգեյ Մելիք Յոլչյանի,Գ. Նժդեհի, Պողոս Տեր Դավթյանի , Սմբատ Թորոսյանի և մյուսների գլխավորությամբ:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921թ. օգոստոսին կազմակերպվեց Զանգեզուրի գավառը Գորիս կենտրոնով:
1930թ. կազմակերպվեցին վարչական չորս շրջաններ՝ Գորիսի, Սիսիանի, Ղափանի, Մեղրու:
Զգալի է եղել Սյունիքի և սյունեցիների դերը հայրենական մեծ պատերազմի տարիներին:
1988-1993թթ. Սյունիքը հայտնվեց շրջափակման և պարտադրված պատերազմի մեջ Ադրբեջանի հետ:
1995թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ-ում վարչատարածքային նոր բաժանման արդյունքում ստեղծվեց Սյունիքի մարզը, Կապան մարզկենտրոնով: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-22 18:04:00