Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Սյունիքի մարզի ազգային փոքրամասնություններ

ՀՀ ազգային փոքրամասնություններից Սյունիքի մարզում հիմնականում բնակվում են ռուսներըԿապան համայնքում գործում է «Россияне» ռուս-հայկական հասարակական կազմակերպությունըորը առաջին դասարանցիների համար կազմակերպում է անվճար դասընթացներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ անց են կացվում ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ,

 կոնֆերանսներ,մրցույթներմիջոցառումներնշվում են հայ և ռուս գրողների ծննդյան օրերը:

 

2019թ. փետրվարի 1-ից 35 առաջին դասարանցիների համար կազմակերպվել է 4-ամսայա անվճար դասընթացներ:

 

Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում  գործում են ռուսերենի  ուսուցմամբ դասարաններ, որտեղ սովորում են 1-ից 9-րդ դասարանի 21 աշակերտներ՝ ռուսական ծրագրերով և  ռուսերեն դասագրքերով: 17 հոգին ազգությամբ հայ են, 4-ը՝ ռուս:

 

Կապանի թիվ 1, թիվ 3, թիվ 13, Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցները  ռուսաց լեզվով  խորացված ուսուցմամբ դպրոցներ են, որտեղ ուսուցումն իրականացվում է 1-ից 9-րդ դասարանների ուսումնական պլանով, հատուկ ծրագրերով, դասագրքերով և մեթոդական ձեռնարկներով:

 

Ռուսաց լեզվով խորացված ուսուցմամբ դպրոցներում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ չկան:

 

Մարզում բնակվող ռուս համայնքի ներկայացուցիչները մասնակցում են ՌԴ բուհերի  համար կազմակերպվեղ ընդունելությանը՝ ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու պայմանով:

 

Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից մարզի  ռուսաց լեզվի ուսուցիչների համար անց են կացվում  վերապատրաստման դասընթացներ:

 

2005 թվականից Կապանի Շ. Մովսիսյանի թանգարանում գործում է «Ռուս-հայկական անկյունը»:

 

 

Ոլորտը կարգավորող իրավական ակտերին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով.

 http://www.gov.am/am/staff-structure/info/74/

 

 

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 09:38:41