Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության կարգ



              Հաստատված է

ՀՀ Սյունիքի մարզպետի 2009թ

 մարտի 31-ի N 65 «Ա» որոշմամբ


Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) և մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը մարզկենտրոնում և մարզի համայնքներում։
2. Սույն կարգով նախատեսվում է քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հանրության իրազեկումը, ընդունելությունների ժամանակ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի հաշվառումը, գրանցամատյանի վարումը, քաղաքացիներին հետաքրքրող խնդիրների, առաջարկությունների, դիմումների, բողոքների համալիր ուսումնասիրությունը, ինչպես նաև տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ապահովումը։

II. Քաղաքացիների ընդունելության նախապատրաստումը և կազմակերպումը
3. Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունների նախապատրաստումը և կազմակերպումը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը։
4. Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունների հերթագրումը իրականացվում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի կողմից` քաղաքացիների գրավոր դիմումի հիման վրա, որտեղ պարտադիր պետք է նշվեն քաղաքացու փոստային հասցեն և հեռախոսահամարը նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով։ Նշված դիմումները գրանցվում են աշխատակազմի քարտուղարությունում քաղաքացիների ընդունելության հաշվառման գրանցամատյանում։ Ընդունելության օրվանից առնվազն 3 օր առաջ, քաղաքացիներին տեղյակ է պահվում նրանց ընդունելության ժամի մասին։

5. Մարզպետարանում ընդունելություններին հերթագրվելու համար քաղաքացիները կարող են նաև դիմումն ուղարկել փոստով` 3301, ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Գ. Նժդեհի 1 կամ էլեկտրոնային փոստով` syunik.qartughar@mta.gov.am ։
6. Ընդունելության ժամանակ քաղաքացիների բարձրացված հարցերը, մարզպետի կողմից աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կամ կազմակերպությունների ղեկավարներին տրված հանձնարարականները,
առաջարկությունները, միջնորդությունները արձանագրում և հաշվառում է աշխատակազմի քարտուղարության պետը, իսկ դրանց կատարման նկատմամբ հսկողությունը` աշխատակազմի ղեկավարը։
7. Ընդունելության կազմակերպման կարգի, ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը տեղադրվում է մարզպետարանի շենքի առաջին հարկում, հատուկ այդ նպատակի համար տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաև մարզպետարանի ինտերնետային http։//syunik.gov.am պաշտոնական կայքէջում։
8. Մարզպետն անձամբ քաղաքացիների ընդունելությունն իրականացնում է յուրաքանչյուր ամսվա վերջին երկուշաբթի օրը։ Ընդունելության օրվա փոփոխության, ինչպես նաև արտահերթ ընդունելություն կազմակերպելու դեպքում հանրությանը այդ մասին տեղեկացվում է նախապես սահմանված կարգով։
9. Մարզպետարանում մարզպետի մոտ քաղաքացիների արտագնա ընդունելությունները կազմակերպվում է Սիսիանի տարածաշրջանում` յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա վերջին չորեքշաբթի օրը` Սիսիանի քաղաքապետարանում, Գորիսի տարածաշրջանում` յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա վերջին երեքշաբթի օրը, Գորիս քաղաքի մարզպետի նստավայրում և Մեղրիի տարածաշրջանում` յուրաքանչյուր եռամսյակի երրորդ ամսվա վերջին ուրբաթ օրը` Մեղրիի քաղաքապետարանում ժամը 14-17 -ը ։
10. Մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ամենօրյա` աշխատանքային գործունեության հետ միաժամանակ։

           

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-17 16:47:17