Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 14.03.2024

  Մարտի 12-ին՝ Կապանի ու Քաջարանի, այսօր Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների աշակերտներին են հանձնվել 2023-2024 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլում նվաճած դիպլոմներն ու գովասանագրերը։ Դրանք Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից հանձնել է մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նա շնորհավորել է մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, ծնողներին, շնորհակալություն հայտնել օլիմպիադաների...

ՇՐՋԱՅՑ՝ ԿԱՊԱՆԻ ԲԿ-ՈՒՄ

ՇՐՋԱՅՑ՝ ԿԱՊԱՆԻ ԲԿ-ՈՒՄ 13.03.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 11-ին շրջայց է կատարել Կապանի բժշկական կենտրոնում, դիտարկել ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի աշխատանքային պայմանները և բուժառուներին սպասարկելու հնարավորությունները, աշխատակիցների հետ քննարկել առկա խնդիրներն ու կարիքները։

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ 12.03.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Արսեն Բաբայանին։ Պարոն Բաբայանը ծնունդով կապանցի է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ, մինչ այժմ աշխատում էր «էրեբունի» ԲԿ-ում։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրենի նախկին պաշտոնակատար Արմեն Թադևոսյանին ու նորանշանակ պաշտոնակատարին հաջողություններ մաղթեց։ «Որևէ օբյեկտիվ պատճառ չկա, որ Կապանի ԲԿ-ն չկարողանա լինել...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.03.2024

Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարտի 14-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Մեղրի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում, հանդիպումներ կունենա բնակիչների, համայնքային ու տեղական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Մեղրու համայնքապետարանում։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ 09.03.2024

  Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.03.2024

Սիրելի՛ հայուհիներ Ընդունե՛ք իմ անկեղծ շնորհավորանքը ձեզ նվիրված գարնանային տոնի կապակցությամբ: Բոլորիդ, որ այդքան բարի եք, գեղեցիկ ու հոգատար, մաղթում եմ տոնական տրամադրություն, երջանկություն, բարեկեցություն և մեր ժամանակներում ամենակարևորը՝ խաղաղություն ․ թո՛ղ որ ձեր կյանքը լեցուն լինի միայն գեղեցիկ ու պայծառ իրադարձություններով: Թո՛ղ այս հրաշալի տոնի հետ գարունն այցելի բոլորիդ սրտերին ու հոգիներին ու ձեր ամենաթանկ մարդկանց ուշադրության շնորհիվ հարատև լինի։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 09:33:30