Մարզպետի աշխատակազմ
Մարզպետի աշխատակազմի մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Սյունիքի մարզպետարանը (ներկայումս՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմ) ձևավորվել է 1996 թվականին։
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի , մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով մարզում իրագործում է Կառավարության տարածքային քաղաքականությունը։
Մարզպետի աշխատակազմի ստեղծման, վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, իրավական այլ ակտերի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» կանոնադրության հիման վրա:
ՀՀ Սյունիքի մարզպետն է Ռոբերտ Ղուկասյանը, նշանակվել է 2022 թվականի մարտի 3-ի ՀՀ կառավարության 244-Ա որոշմամբ:
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետներ.
· Աբրահամյան Սուրեն Ջահանգիրի 1996-1998 թթ.
· Նավասարդյան Ռոմա Շմավոնի 1998-2000 թթ.
· Բարսեղյան Էդիկ Սամսոնի 2000-2004 թթ.
· Խաչատրյան Սուրիկ Սերգեյի 2004-2013 թթ., 2014-2016 թթ.
· Հակոբյան Վահե Մաքսիմի 2013-2014թթ.
· Հակոբյան Վահե Ալբերտի 2016-2018թթ․
· Համբարձումյան Կարեն Հովհաննեսի 2018թ. հունիս - 2018թ. հոկտեմբեր:
· Պողոսյան Հունան Հրաչի, 2018թ․ հոկտեմբեր - 2020թ․դեկտեմբեր։
· Պողոսյան Մելիքսեթ Արամի, 2020 դեկտեմբեր – 2022թ․ մարտ։
Մարզպետը ունի տեղակալներ, խորհրդականներ և օգնականներ:
Մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն. 2) առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն.
3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն․
4) կրթության, մշակույթի և սպորտի վարչություն․
5) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին․
6) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն․
7) զորահավաքային նախապատրաստության բաժին:
Մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ֆինանսական վարչություն.
2) անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն․
3) իրավաբանական բաժին։
Մարզպետի աշխատակազմի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ։
Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համար սահմանվել է 83 հաստիքային միավոր, որից քաղաքացիական ծառայության պաշտոն է 59-ը ։
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներքին գործավարության կարգ
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, 3301, ք. Կապան, Գ. Նժդեհի 1.
Հեռ. (+374 60) 517822 , (+374 285) 4 4291
Ֆաքս. (+374 60) 517830
Կայք` http://syunik.mtad.am
Էլ.փոստ` syunik@mta.gov.am