Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դաստակերտ

Բնակչություն` 587

Հեռավորությունը մարզկենտրոնից` 127 կմ
Հեռավորությունը Երևան քաղաքից` 236 կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից` 2050մ
Քաղաքի կարգավիճակ ստանալու տարեթիվը` 1995թ.

Դաստակերտը գտնվում է Այրի լեռան ստորոտին, նույնանուն գետի ակունքի մոտ: Ունի բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակ:
Անվանվել է նաև Դաստակերն, Դաստակյուրդ: Մտել է Սյունիք նահանգի Ծղուկ գավառի մեջ: Հիշատակվում է 12-13-րդ դարերից` Ստեփանոս Օրբելյանի կողմից: Հնում սովորական գյուղ էր: Ըստ Տաթևի վանքի հին հարկացուցակի գյուղի հարկը կազմում էր 10 միավոր:
Քաղաքատիպ ավան է համարվում 1951թ-ից և այդ ժամանակներից էլ սկսում է ավանի երկրորդ կենսագրությունը, երբ տարածքում 1952թ. կառուցվում է պղնձամոլիբդենային կոմբինատ:
Բնակավայրից 2կմ հյուսիս Վարդապետ քար կոչված ժայռաբեկորի վրա կա վիմագիր արձանագրություն:

Կրթություն, մշակույթ, առողջապահություն

Դաստակերտում գործում է մեկ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, երաժշտական դպրոց, գրադարան:
Բուժսպասարկումն իրականացվում է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կողմից:

Տնտեսությունը

Դաստակերտի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրի հիման վրա կառուցվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաճյուղը` իր հարստացուցիչ ֆաբրիկայով, որը 1990-ական թթ. տնտեսական ճգնաժամի պատճառով առ այսօր չի գործում:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4205 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4138 հա, որից`
- վարելահող` 35 հա, խոտհարք` 17 հա, արոտ` 2233 հա, այլ հողատեսք`1853 հա
- բնակավայրերի հողեր` 54 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա,
- ջրային հողեր` 8 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 18:13:35