Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սիսիան ք,

Բնակչություն` 16843

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 115 կմ,
Հեռավորությունը Երևան քաղաքից՝ 217կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը, համանուն քաղաքով, նախկին Խորհրդային Հայաստանի ամենամեծ շրջանն էր ։ Երևան-Արցախ, Երևան-ԻԻՀ միջպետական  ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին։ Հունվարի միջին ջերմաստիճանը -50 C է, հուլիսինը՝ 17,90 C։ Սիսիան քաղաքը վաղ միջնադարում կրել է Սյունի, իսկ 1935-1940 թթ.՝ Սիսավան անունները։ Սիսիանը, որպես պատմաաշխարհագրական տարածք, մշտապես մտել է Մեծ Հայքի Սյունիք կամ Սիսական աշխարհի մեջ և ի սկզբանե եղել է նրա նահապետների ու իշխանական տների գահանիստը, միաժամանակ վարչաքաղաքական ու կրոնական կենտրոնը։ Այսօրվա Սիսիանի տարածաշրջանը հիմնականում զբաղեցնում է պատմական Սյունիքի Ծղուկ գավառի տարածքը։ Գրավոր աղբյուրներում Ծղուկ գավառը առաջին անգամ հիշատակվում է Ք. ա. VIII դ.։ Ըստ ավանդության Սիսական-Սյունիքը հայոց նախահայր Հայկ ծոռ Սիսակի տիրույթն էր և դրա համար էլ կրում էր նրա անունը։ Հեթանոսական շրջանում Սիսականը եղել է արևապաշտության կարևորագույն կենտրոն։ ՙՍյունիք՚ անունը սերվում է բիայնական (ուրարտական) Արևի աստված Սիվինի-Շիվինիի անունից, իսկ Սիսական-Սիսիանը, հավանաբար, սերվում է շումերական sisi, sisu-ից (ՙձի՚), որը հնում արևապաշտության խորհրդանիշներից է։ Սիսիանի վաղագույն հուշարձանները թվագրվում են քարեդարյա ժամանակաշրջանով։ Մինչքրիստոնեական շրջանի հուշարձաններից առավել հանրահայտ և արժեքավոր են Ուխտասարի ժայռապատկերները (Ք.ա. 5-2-րդ հազ.) Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը (Ք.ա. 3-1-ին հազ.), Ույծի մեգալիթյան բնակատեղին (Ք.ա. 3-1-ին հազ). կան բազմաթիվ ուսումնասիրված և չուսումնասիրված դամբարաններ, ամրոցներ ու սրբատեղիներ։ Սիսիանից հայտնաբերվել են Արգիշտի II-ի (Ք. ա. VIII դ.) սեպագիր արձանագրությունը, Արտաշեսյան սահմանաքարերից մեկը (Ք. ա. II դ.), բազմաթիվ գանձեր։ Քրիստոնեական պատմաճարտարապետական հուշարձաններից հանրահայտ են Թանահատի վանքը (4-5-րդ դդ.), Սյունի վանքը (6-7-րդ. դդ.), Աղիտուի հուշակոթողը (6-7-րդ դդ.), Որոտնավանքը (հիշատակվում է IV-րդ. դարից), Որոտնաբերդը (հիշատակվում է V-րդ դարից), բազմաթիվ այլ շինություններ։ Սիսիանի տարածաշրջանը ճանաչված է նաև իր գեղատեսիլ վայրերով, որոնց մեջ առանձնանում են Շաքեի ջրվեժը, Որոտանի կիրճը, լեռնային լճերն ու ջրամբարները։ Սիսիանը ունի մշակութային գործող օջախներ, որոնցում ներկայացված են Սիսիանի և Սյունիքի ինչպես պատմական ժառանգությունը, այնպես էլ ներկա մշակույթը։ Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության պետական թանգարանը աչքի է ընկնում իր պատմահնագիտական և ազգագրական հարուստ ցուցանմուշներով, ինչպես նաև Քարադարանով՝ քարե կոթողների հարուստ հավաքածուով։ Գործում է նաև ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղը, Գեղարվեստի դպրոցը, որոնցում կարելի է ծանոթանալ ինչպես հայ նշանավոր նկարիչների, քանդակագործների, այնպես էլ տեղացի արվեստագետների աշխատանքներին։ Քաղաքում գործում են հանգստի համար հարմարավետ բազմաթիվ վայրեր։

Տնտեսություն

Քաղաքի տնտեսության զարգացմանը մեծ խթան հանդիսացավ Որոտան ՀԷԿ-երի համակարգի շինարարությունը (1960թ.)։ Ստեղծվել են արդյունաբերական շինանյութերի և թեթև արդյունաբերության, կերերի արտադրության մի շարք գործարաններ։ Դրանց մի մասը տնտեսական ճգնաժամի հետևանքով 90-ականներից չեն գործում, կամ էլ գործում են իրենց արտադրական կարողությունների թերբեռնվածությամբ։ Սիսիան քաղաքում է գտնվում Սպանդարյան ՀԷԿ-ի գլխամասային կառույցների շինվարչությունը։ Սիսիանում իրենց նստավայրն ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ։ Քաղաքում գործում է «Բիզնես կոնտրոնը», որը աջակցում է գործարարության զարգացմանը։ Սիսիանը ունի նաև օդանավայական։
Սիսիան քաղաքում գրանցված են մի շարք կազմակերպություններ։

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3320 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1786 հա, որից`
- վարելահող` 914 հա, բազմամյա տնկարկ` 17 հա, արոտ` 286 հա, այլ հողատեսք` 570 հա
- բնակավայրերի հողեր` 706 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 50 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`18 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 94 հա,
- հատուկ նշանակության հողեր` 33 հա,
- անտառային հողեր` 598 հա, որից անտառածածկ` 598 հա
- ջրային հողեր` 36 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 12:42:58