Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քաջարան ք.

Բնակչություն` 8439

Աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները

Քաջարան քաղաքը հիմնադրվել է`1958թ օգոստոսի 21-ին ,այն գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի ափին, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան ճյուղավորումների վրա, մարզկենտրոնից 25կմ հարավ-արևմուտք;,Երևանից՝ 345 կմ,Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 50 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1750-1800մ ;Քաղաքի տարածքը սահմանակից է արևմուտքում Քաջարանց, իսկ արևելքում՝ Լեռնաձոր գյուղական համայնքներին;
Ռելիեֆը բարդ լեռնային է, խիստ կտրտված Ողջի գետի բազմաթիվ վտակներով;Ռելիեֆ գոյացնող հիմնական գործոնները՝ էրոզիա, հողմահարություն, տեղատարում /սողանքներ / և մարդու տնտեսական գործունեություն :
Օդի ջերմաստիճանը՝՝ տարեկան միջին + 6, օդի հարաբերական խոնավությունը 65-85 % տեղումները 450-500 մմ , քամիների տարվա միջին արագությունը հասնում է 4.5-5.5 մ/վրկ , իսկ հազվադեպ հասնում է մինչև 20 մ/ վրկ –ի : Հիմնական ուղղությունները ՝հյուսիս արևմտյան և արևմտյան ;

Պատմական ակնարկ

Անհիշելի ժամանակներից Քաջարանի բնակավայր լինելու մասին են վկայում Գանձասար լեռան վրա մինչև 1950-ական թվականները պահպանված հեթանոսական մատուռը, քաղաքի տարածքում հայտնաբերված հանքախորշերը , ձուլարանների հետքերը, հանքանյութի թափվածքներ: Դրանք վկայում են,որ Քաջարանի տարածքում պղինձ են ձուլել դեռևս բրոնզի դարում:
Քաղաքի տարածքը մաս է կազմել պատմական Սյունիք նահանգի Ձորք գավառին:
Արշակունիների պետության անկումից/428թ/ հետո ողջ Զանգեզուրի հետ միացվել է Իրանին, VII դ վերջերին տիրել են արաբները, IX-Xդդ եղել է Բագրատունիների թագավորության կազմում, իսկ X-XI դդ անկախ Սյունիքի թագավորության կազմում: Քաջարանի Անդոկավան թաղամասի տարածքում է գտնվում Բաղաբերդը, պատմական Հայաստանի խոշորագույն պաշտպանական կառույցներից մեկը; 1170 թ. Բաղաբերդի անկումով /այն դավաճանությամբ գրավեցին Գանձակի սելջուկները Ելակուզ ամիրայի գլխավորությամբ/ վերացավ Սյունյաց թագավորությունը:
XI-XII դդ տարածքին տիրել են սելջուկները,XIII-XIV դդ՝ մոնղոլները,Կարա-կյունլու և Ակ-կոյունլու թուրքմենական ցեղերը, իսկ XVI դարից՝ պարսիկները; XVIII դարի 20-ական թվականներին տարածքի բնակիչները մասնակցել են Դավիթ-Բեկի գլխավորած ազատագրական պայքարին:
1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով միանում է Ռուսաստանին, մտնելով նախ Ղարաբաղի պրովինցիայի, ապա՝ Ելիզավետապոլի նահանգի մեջ; Քաղաքի ընդերքի հետազոտմամբ առաջինը զբաղվել է Գ.Աբիխը՝ 1835թ.: 1850-ին հույները կառուցել են պղնձաձուլական գործարան : 1918-21թթ մտնում է Հայաստանի առաջին հանրապետության կազմի մեջ; Բնակիչները ակտիվ մասնակցություն են ունեցել Գարեգին Նժդեհի գլխավորած ազատագրա- կան պայքարին:
Սովետական կարգերի հաստատումից հետո՝1939-45-ին կատարվել է ընդերքի մանրամասն հետազոտում; 1945-ից շահագործվում է Գանձասարի պղնձամոլիբդենային հանքը, իսկ 1952-ին գործարկվում է ,,ԶՊՄԿ,,ՓԲԸ -ն:
Քաջարանի,որպես քաղաքի , ձևավորումը կապված է հանքի շահագործման և կոմբինատի ստեղծման հետ; 1958-ին Քաջարան և Ողջի ավանների միացումով առաջացել է Քաջարան քաղաքը՝ 11 հազար բնակչով , որի գլխավոր հատակագիծը մշակվել է 1965թ-ին /ճարտարապետներ՝ Ա. Հարությունյան, Հ. Դավթյան և ուրիշներ/
Քաղաքի աարածքում են եղել պատմական հիշատակություն ունեցող հետևյալ բնակավայրերը.
Քաջարանց/Կաճաճուտ/, Վերին Հանդ /Բանիս/.Ողջի. Արալըղ/Արալեզ// գյուղերը; Բաղաբերդ , Զևա, Բաղակու քար, Աչաղու բերդերն ու ամրոցները ;

Տնտեսություն

Տնտեսության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է; Քաղաքում գործում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը՝ ,,Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ,,ՓԲԸ-ն: Գործում են նաև այլ ձեռնարկություններ՝ ,, Քաջարանի կոմունալ տնտեսություն,, ԲԲԸ, որը իրականացնում է քաղաքի կենցաղային աղբահանությունը, ,,Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն,, ՓԲԸ՝ քաղաքի ջրի սանմաքրման աշխատանքները և ,,Հայաստանի էլ ցանցեր,, ՓԲԸ Քաջարանի մասնաճյուղը; Քաղաքում իրականացվում է նաև գազամատակարարումը, որի արդյունքում քաղաքը հիմնովին գազաֆիկացված է; Քաղաքը ունի նաև բշկական հաստատություններ ՝,, Քաջարանի բժշկական կենտրոն,, և Քաջարանի պոլիկլինիկա;

Կրթություն, մշակույթ, սպորտ

Համայնքի տարածքում գործում են 2 միջնակարգ դպրոց,, որոնք հիմնովին վերանորոգվել և ապահովված են տեղական ջեռուցման համակարգով, 2 նախադպրոցա-
կան հաստատություն,որից մեկը գտնվում է համայնքի ենթակայության տակ,իսկ մյուսը՝ ,,ԶՊՄԿ,, ՓԲԸ-ի; Քաղաքում գործում են նաև ,,Քաջարանի արհեստագործական ուսումնարան,, ՊՈԱԿ, ,,Քաջարանի արվեստի մանկական դպրոց,, ՊՈԱԿ, ինչպես նաև ,,Քաջարանի ՄՊՄԴ,, ;
Քաղաքի մշակութային ծրագրերը իրականացվում է Քաջարան համայնքի մշակույթի բնագավառի կողմից և անց է կացվում Քաջարանի մշակույթի պալատում;
Քաղաքում գործում են էկոլոգիական ,, Կենի,, կազմակերպությունը ,որը իրականացնում է շրջակա միջավայրին առընչվող ծրագրեր,և որի շրջանակներում մշտապես աջակցում է Քաջարանի բժշկական կենտրոնի վերազինման և բուժսպասարկման բարելավմանը, ,,Քաջարան,, հիմնադրամը, որի ֆինանսական միջոցները գոյանում են բնակիչների կամավոր հատկացումներից, իրագործում է քաղաքի բարեկարգման , սոցիալական և դպրոցների օժանդակության ծրագրեր;

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1996 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 970 հա, որից`
- խոտհարք` 9 հա, արոտ` 588 հա, այլ հողատեսք`351 հա
- բնակավայրերի հողեր` 105 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 779 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 7 հա,
- անտառային հողեր` 124 հա, որից անտառածածկ` 122 հա
- ջրային հողեր` 8 հա,

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 17:54:27