Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Առաջաձոր

Բնակչություն` 208

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 20կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Առաջաձոր։

Առաջաձոր գյուղը գտնվում էր պատմական Սյունիքի Բաղք գավառում։ Բնակիչների նախնիների մի մասը բնիկ է, մյուսը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-70թթ.), Գողթնից (1805-1806թթ.), Ղարադաղից (1829թ.)։
Նախախորհրդային շրջանում գյուղում կարևոր դեր էին խաղում Մելիք-Ստեփանյանները։ Առաջաձորում են ծնվել 1918-20թթ. Կապանի ազգային խորհրդի նախագահ, ճանաչված մտավորական, հասարակական քաղաքական գործիչ Սմբատ Մելիք-Ստեփանյանը, գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վաղինակ Ոսկանյանը, ՀՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանը։
Առաջաձորը 1958թ. միավորված էր Նորաշենիկի պետական տնտեսության հետ, 1991թ. որպես առանձին վարչական միավոր կազմավորել է Առաջաձորի գյուղական խորհուրդը՝ տարանջատվելով Նորաշենիկի գյուղխորհուրդից։ Գյուղում կար դեռևս 1898թ. կառուցված դպրոց։Առաջաձորի շրջակայքում կան միջնադարյան գերեզմանոցներ, «Կռապաշտ» կոչվող գյուղատեղի, եկեղեցիներ, իսկ գյուղի կենտրոնում գտնվող 1480թ. Մելիք-Ստեփանյանների կողմից կառուցված եկեղեցին կանգուն է։ Գյուղում է գտնվում Մելիք-Ստեփանյանների տոհմական դամբարանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 102 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 94 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 177:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1287 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 229 հա, որից`
- վարելահող` 99 հա, խոտհարք` 3 հա, արոտ` 83 հա, այլ հողատեսք`45հա
- բնակավայրերի հողեր` 47 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 7 հա,
- անտառային հողեր` 997 հա, որից անտառածածկ` 968 հա
- ջրային հողեր` 6 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 17:51:24