Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բռնակոթ

Բնակչություն` 2103

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 111 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 7 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Բռնակոթ

Բռնակոթը մտնում էր Մեծ Հայքի Սյունիք գավառի Ծղուկ գավառի մեջ և ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։ Անվանվել է նաև Բռնաուտ, Բրնաութ, Բռնակուտ, Մելիք Թանգու գյուղ։ Ըստ ժողովրդական ստուգաբանության գյուղի անունն առաջացել է Բուռն /բուռնեցիներ/, կոթ/կոթեցիներ/ անունների միացումից։ Հարուստ է պատմաճարտարագիտական հուշարձաններով։
Բռնակոթում հիշատակվում են 3 եկեղեցիներ՝ Ս. Գրիգոր /1704/, Ս. Աստվածածին, իսկ III-ի անունը անորոշ է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի հին գյուղատեղիներ՝ Կրո, Գյունեյ, Խաչեր, Քարայր։
Այստեղ են ծնվել Ն. Ադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հր. Ադոնցը, Հր. Քարամյանը, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 683 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-i դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1748 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 2361գլուխ,
- խոզեր` 113 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 363:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 610 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 7281 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 6781 հա, որից`
- վարելահող` 1822 հա, խոտհարք` 199 հա, արոտ` 3218 հա, այլ հողատեսք`1542 հա
- բնակավայրերի հողեր` 276 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 23 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9 հա,
- անտառային հողեր` 166 հա, որից անտառածածկ` 166 հա
- ջրային հողեր` 22 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 16:18:28