Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղի

Բնակչություն` 227

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Գեղի, գ.Գեղավանք, գ.Կարդ (լեռնային), գ.Կիցք (բարձր լեռնային), գ. Վերին Գեղավանք, գ.Քարուտ (բարձր լեռնային), ։

Գեղին գտնվում է համանուն գետի աջ ափին և հիշատակվում է 9-10-րդ դարերից։ Հնում այստեղ էր գտնվում Սյունիք աշխարհի նշանավոր Գեղի բերդը, որի ավերակները այժմ հազիվ են նշմարվում։ Գեղիի շրջակայքում կան հին գերեզմանոցներ՝ խաչքարերով, գյուղատեղի և եկեղեցու ավերակներ։ Դատելով հին (13-րդ դ.) և նոր (18-րդ դ.) հարկացուցակներում Տաթևի վանքին տրված հարկերի մեծ չափերից, ենթադրվում է, որ այն հնում մեծ բնակավայր է եղել։
Գեղին և հարակից գյուղերը մինչև 1988թ. բնակեցված էին ադրբեջանցիներով և ընդգրկված Գեղիի տնտեսության (կազմավորվել է 1965թ.) մեջ, որը համարվում էր Կապանի շրջանի խոշոր անասնապահական տնտեսությունների մեկը։ 1990-ականների սկզբին Գեղին բնակեցվել է բռնագաթված և Կապանի տարածաշրջանի այլ բնակավայրերից եկած բնակիչներով, իսկ մի շարք բարձր լեռնային գյուղեր (Կիցք, Քարուտ և այլն) չեն բնակեցվել։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 62 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 188 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 98 գլուխ,
- խոզեր` 13 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 127:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 17199 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 9265 հա, որից`
- վարելահող` 39 հա, բազմամյա տնկարկ` 6 հա, խոտհարք` 138 հա, արոտ` 6873 հա, այլ հողատեսք`2210 հա
- բնակավայրերի հողեր` 67 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 27 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`15 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5138 հա,
- անտառային հողեր` 2488 հա, որից անտառածածկ` 989հա
- ջրային հողեր` 199 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 10:32:06