Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դարբաս

Բնակչություն` 1141

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 129 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 25 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Դարբաս, գ.Շամբ։

Նախկին անվանւմներն են Դարաբազ, Դարաբաս, Դարապաս, Դարբազ։ Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1946թ-ի հրամանագրով Դարաբասը վերանվանվել է Դարբաս։ Սյունիքի հին գյուղերից է և Iառաջին հիշատակությունը վերաբերում է 844 թ-ին։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Դարբասը 15-րդ դարում ունեցել է 7 եկեղեցի և 700 ծուխ։ Գյուղը հարուստ է պատմական հնություններով։
Այստեղ են գտնվում ս. Աստվածածին եկեղեցու ավերակները, այն կառուցվել է 13-րդ դարի երկրորդ կեսին՝ Տարսայիճ Օրբելյանի և նրա կին Մամախաթունի կողմից։ Կան նաև գերեզմանատուն, խաչքարեր՝ 14-15 դարերի տապանագրերով, և կամուրջ՝ կառուցված 1675թ.։ Տեղացիները այն կոչում են "Արզումանի կամուրջ"։
Մոսկվայաբնակ Արամ և Արմեն Ստեփանյաններ գործարար եղբայրների կողմից 2010 թվականին Շամբ գյուղում կառուցվում են ջրերի արտադրության ("Արսեն և Ներսես" ՍՊԸ) և պահածոների ("Շամբ-բիզնես" ՍՊԸ) գործարանները: Նրանց միջոցներով հայրենի Դարբաս գյուղում կառուցվում է նաև Սբ. Ստեփանոս եկեղեցին:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 291գյուղացիական տնտեսություն:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2743 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2227 հա, որից`
- վարելահող` 670 հա, բազմամյա տնկարկ` 48 հա, արոտ` 867 հա, այլ հողատեսք` 643 հա
- բնակավայրերի հողեր` 113 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 9 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 11 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա,
- անտառային հողեր` 271 հա, որից անտառածածկ` 271 հա
- ջրային հողեր` 108 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-29 18:31:54