Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղեգ (նախկին)

Բնակչություն` 166

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1300 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Եղեգ։

Եղեգ գյուղը Եղեգն ձևով հիշատակվում է Ստ. Օրբելյանի «Պատմություն վասն Սիսական» աշխատության մեջ։ Ըստ հիշատակությունների, եղել է գրչության կենտրոն և հին հարկացուցակի համաձայն Տաթևի վանքին տվել է 12 միավոր հարկ։ 19-րդ դարում հայաթափվել է, ուր բնակություն են հաստատել թրքալեզու ցեղեր, և հավանական է, որ այդ ժամանակաշրջանում էլ գյուղը վերանվանվել է «Շաբադին։
Գյուղի տարածքում կան երկու 17-18դդ. եկեղեցի, գերեզմանոց, իսկ գյուղից 1 կմ հյուսիս՝ հին գյուղատեղի։
Ադրբեջանցի բնակչությունը արտագաղթել է 1988-89թթ. և այն բնակեցվել է ադրբեջանից բռնագաղթած հայերով։ Եղեգ գոյւղական խորհուրդը ձևավորվել է 1991թ.՝ տարանջատվելով Սևաքարի գյուղխորհրդից:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 45գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 167գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 10 գլուխ,
- խոզեր` 6 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 121:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 5 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1631 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 752 հա, որից`
- վարելահող` 53 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 42 հա, արոտ` 160 հա, այլ հողատեսք`494հա
- բնակավայրերի հողեր` 22 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 61 հա,
- անտառային հողեր` 790 հա, որից անտառածածկ` 768 հա
- ջրային հողեր` 4 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 17:18:39