Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լծեն

Բնակչություն` 157

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 128 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 24 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1560 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Լծեն։

Նախկին անվանումներն են Լիզին, Լիծին ցած, Լծե։ Ավանդության համաձայն մոնղոլական հարձակման ժամանակ բնակիչները լեռան գագաթից քարե կարկուտ էին թափում, իսկ կրոնավոր Ներսես քերթողը ոգևորում է համագյուղացիներին ասելով լցե, լցե, որից էլ ծագել է գյուղի անունը։ Ըստ 1781թ-ի հարկացուցակի գյուղը Տաթևի վանքին տարեկան վճարում էր 2250 գահեկան պտղի հարկ։
Գյուղի բնակիչների նախնիները այստեղ են գաղթել Խոյի գավառից՝ 1828-29թթ.։ Գյուղում կա կանգուն եկեղեցի, մատուռ /կառուցված 1347թ/, իսկ գյուղիցհարավ-արևելք գտնվում է ս. Խաչ անունով ուխտատեղին։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 52 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 38 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 160 գլուխ,
- խոզեր` 8 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 270:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 145 հա աշնանացա

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1615 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1375 հա, որից`
- վարելահող` 248 հա, արոտ` 549 հա, այլ հողատեսք`578 հա
- բնակավայրերի հողեր` 23 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 7 հա,
- անտառային հողեր` 200 հա, որից անտառածածկ` 200 հա
- ջրային հողեր` 7 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 17:51:24